Ոչինչ չտվող այցեր

 

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում։ Հիմնական նպատակը թերևս Դավոսում անցկացվող ամենամյա ֆորումին մասնակցելն է։ Սակայն մինչ այդ, Կարեն Կարապետյանն ունեցել է հանդիպումներ Ցուրիխում։

Ի մասնավորի, Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Ինչպես ասում են, զբոսանքը լավ է մարսողությանը։ Սակայն վարչապետը որոշել է զբոսանքի փոխարեն ելույթ ունենալ։ Լենին պապիկը կասեր՝ իսկական կոչ, որով նա դիմել է շվեյցարացի բուժուաներին։ 

Կարապետյանն ասել է. «Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: Ու իսկապես, 2017 թվականի արդյունքները խոստումնալից են և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով»:

Հետաքրքիր է, արդյո՞ք վարչապետի խոսքի ժամանակ գյուղից մարդ չի եղել։ Չնայած գիտեք, դա այդքան էլ էական չէ։ Նրանք նույն ստերը խոսում են նաև մեզ մոտ։ Ինչ է, վարչապետը կարծում է, թե 21-րդ դարի տեխնոլոգիաների պարագայում, ներկաները չե՞ն կարող իմանալ, թե այս ընթացքում քանի ներդրող է սնանկացել ու թալանվել Հայաստանում։ Իհարկե կարող են։ Կամ այդ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսում վարչապետը, որ մենք նույնիսկ չգիտենք։ Դա այն դեպքում, երբ ամեն օր բարեփոխում ենք տենչում։  Մնում է ճշտել, թե ում հաշվին է կազմակերպվել վարչապետի շվեյցարական այցը։ 

Զաբել Ռուբինյան

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan