Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման հարցեր. մթերումը կկանոնակարգվի նոր ծրագրով

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 24-ին հրավիրել է խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Լարի» պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը, այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի  ընթացիկ խնդիրները և նախանշել զարգացման հեռանկարները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ 2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսում են կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել, որը ենթադրում է ի դեմս վերամշակողների, մթերման միջանկյալ օղակի ձևավորում: Նախատեսվում է աջակցել վերամշակողներին մթերման կետերի կառուցման գործում, իսկ նրանք իրենց հերթին պետք է օգնեն գյուղացիներին. կերով ապահովեն, խորհրդատվություն տրամադրեն,  և  երաշխավորված կերպով մթերեն անհրաժեշտ որակով և քանակի արտադրանք:

«Մենք ցանկանում ենք լսել ձեր կարծիքը, որպեսզի հասկանանք, որքանով է ճիշտ ծրագրի գաղափարախոսությունը, քանի որ դուք եք ի վերջո դրա վերջնական սպառողը: Ի՞նչ մտքեր ունեք ոլորտի զարգացմանն ուղղված, որոնց իրականացման հարցում գյուղատնտեսության նախարարությունը կարող է օգտակար լինել»,- նշել է նախարար Առաքելյանը` դիմելով հանդիպման մասնակիցներին:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ հանրապետությունում առկա են անհրաժեշտ քանակությամբ մթերման կետեր` կարևորելով անասնապահության ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես կաթի արտադրության քանակների ավելացման, ֆերմերային տնտեսությունների ստեղծման, նրանց  կրթության, կենդանիների ճիշտ պահվածքի և կերակրման, արոտավայրերի արդյունավետ օգտագործման, կովկասյան գորշ ցեղատեսակի վերականգնման  և այլ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է կաթի որակի բարելավման  անհրաժեշտությունը:

«Արտադրողը պետք է սոցիալական պատասխանատվության զգացում ունենա ֆերմերի, գյուղացու հանդեպ, դուք առաջնահերթ պետք է շահագրգռված լինեք լավ որակի կաթ ձեռք բերելու հարցում, այդ իսկ պատճառով առաջարկում ենք համատեղ մշակել  լուծման մեխանիզմ, որում սակայն պետք է ունենաք ձեր  գործուն ներդրումը»,- նշել է գյուղատնտեսության նախարարը` կոչ անելով համագործակցել և ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան  ծրագրի մշակման համար:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը մտադիր է ընդլայնել  լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը` առաջարկելով վերամշակողներին ներկայացնել արտադրական գործընթացում իրենց անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի ցանկը:

 

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan