Բազմասեր Գեղամյանը

 

Գեղամյանին բոլորդ եք ճանաչում: Սա այն նույն մարդն է, որը թունդ ընդդիմադիր աշխատելու տարիներին, ԱԺ ամբիոնից խոսում էր Սերժ Սարգսյանի պարտված գումարիների մասին: Սակայն ինչպես բոլոր սևերն են բացահայտվում, բացառություն չեղավ նաև Գեղամյանը: Ինչպես ասում են՝ շատ մի ատիր, սիրել կա:

Գեղամյանը դարձավ Սերժ Սարգսյանի հլու հնազանդ ենթական ու արդեն երկար տարիներ ամրագրել է իր տեղը ԱԺ-ում: Օր ծերության, մի քանի հարյուր հազար  դրամը, այն էլ՝ մեր հաշվին, չէին խանգարի ցանկացածիս: Սակայն կարծում եմ, մեզնից ցանկացածը, կունենար բարոյականության վերջին նշույլ, իր արածներից հետո լուռ տեղում նստելու:

Գեղամյանը և բարոյականությունը անհամատեղելի կատեգորիաներ են: Ի դեպ, բարոյականություն ասվածը, յուրաքանչյուրը կարող է ընկալել յուրովի: Դրա սահմանումը չկա: Ուստի, տպավորություն չստեղծվի, թե մենք Գեղամյանին անվանում ենք անբարոյական: Բացի Սերժ Սարգսյանի հանդեպ տածած մեծ սիրուց, Գեղամյանն ունի մեկ այլ մեծագույն սեր ևս: Դա ՌԴ-ի և այդ երկրի հանդեպ տածած սերն է, որը նրա մոտ անսահման է: Եթե պատմության ընթացքում ապրած բոլոր պոետները հավաքվեն մեր օրերում, իրենց բանաստեղծություններով չեն կարողանալու արտահայտել Գեղամյանի սերն առ Ռուսաստան:

Բնական է, որ հետխորհրդային երկրների տարբեր խորհրդարաններում, Ռուսաստանն ունի մի քանի գեղամյաններ: Սակայն ոչ բոլոր գեղամյաններն են, որ հանդես են գալիս Ռուսաստանի անունից: Մեր Գեղամյանը, կարողանում է հանդես գալ Ռուսաստանի անունից: Ի մասնավորի, Ադրբեջանին վաճառվող զենքի հետ կապված, նա պնդում է, որ ռուսական կողմը բաց է ցանկացած հարցի շուրջ ծավալել քննարկումներ, և չի եղել որևէ դեպք, երբ որևէ կենսահույզ հարց բարձրացվի և թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմից չքննարկվի:

Սա մի խնդրի մասին էլ է խոսում: Գեղամյանն ունի մասնակի ամնեզիա: Հասկանում եք, Պուտինը ժամանակին տվել է շատ հստակ ու հոդաբաշխ պատասխան այն մասին, որ ինչքան զենք ուզենան, այդքան կվաճառեն Ադրբեջանին: Որևէ մեկը ճանաչում է ՌԴ պետական դումայում մի պատգամավորի, որն այնքան տղամարդկություն կունենա, որպեսզի այս հարցը քննարկի հայ գործընկերների հետ: Ես չեմ ճանաչում:

Հարություն Մխիթարյան

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan