Դավոսում գլոբալ միջազգային տնտեսական սեղանին մենք ունեինք մեր աթոռը և մեր ձայնը լսելի էինք դարձրել. Արմեն Ավակ Ավակյան

 

Շվեյցարական Դավոսում այս օրերին անցկացվում է համաշխարհային խոշորագույն տնտեսական համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Դավոսի համաշխարհային ֆորումին հայկական կողմի մասնակցության և արդյունքների վերաբերյալ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը պատասխանել է հարցերին։

- Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Դուք մասնակցել եք մի շարք կարևոր հանդիպումների, հատկապես ո՞ր հանդիպումներն եք կարևորում։  

- Իրականում բոլորն հանդիպումներն էին կարևոր։ Հանդիպումները տեսականորեն կարելի է երեք մասի բաժանել: Առաջինը, երկրների ղեկավարների հետ՝ Շվեյցարիայի նախագահ, ԱԺ նախագահ, տարբեր երկրների վարչապետներ, Սինգապուրի փոխվարչապետ և այլն, որոնց հետ քննարկումների բուն թեման ավելի լայն համագործակցությունն է, երկկողմանի առևտրաշրջանառության ակտիվացումը։ Դրանք արդյունքներ կտան երկարաժամկետ հատվածում։ Սակայն որոշ կոնկրետ արդյունքներ արդեն կան։ Օրինակ, Շվեյցարիայի ԱԺ նախագահի առաջիկա հայաստանյան այցի առնչությամբ պայմանավորվեցինք, թե ինչ գործարար պատվիրակություն ընդգրկեն, ընդունեցինք Սաադ Հարիրիի հրավերը՝ Լիբանան աշխատանքային այցի վերաբերյալ։

Մեր երկրորդ խումբ հանդիպումները խոշոր դոնոր կազմակերպությունների ղեկավարների հետ էին՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ (JICA) և այլն։ Նրանց հետ հանդիպումներում նշել ենք կառավարության հետագա տարիների առաջնահերթությունները, որպեսզի իրենց ծրագրերը, տեխնիկական աջակցությունները, խորհրդատվությունները և այլն ուղղեն դեպի այդ նպատակները։

Մեր հանդիպումների մյուս շարքը խոշոր բիզնեսների հետ էր՝ «Mitsubishi», «AECON», «VEON» և այլն, որոնց հետ ավելի կոնկրետ, գործարար նախագծերն էին խոսակցության թեման։ 2018-ին ծրագրել ենք պետություն-մասնավոր համագործակցության նախագծերի շարք, որոնց շրջանակում հետաքրքրիր գործակցություններ կարող են լինել։

- Ի՞նչ արդյունքներ կարող ենք արձանագրել այդ հանդիպումներից։

- Եթե նպատակների տեսանկյունից նայենք, արդյունքներից մեկն այն է, որ նախատեսել էինք հանդիպել և հանդիպեցինք։ Այլ պայմաններում, եթե ուզենայինք հանդիպել վարչապետների, երկրի կամ ԱԺ նախագահի մակարդակի որոշում կայացնող այդքան պաշտոնյաների հետ, դրանց կազմակերպումն ու կայացումը կտևեր երկար ու կպահանջեր մեծ ռեսուրսներ՝ թեկուզ պաշտոնական ու գործարար այցերի տեսակետից։ Ուստի, այդ առումով ֆորումի արդյունքը մեծ էր։ 

Իսկ տնտեսական արդյունքը մեր հաջորդական քայլերից (follow up) է կախված։ Նոր ենք սկսում և նոր պիտի հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ, որոշներն արդեն Հայաստան գալու համաձայնություն են տվել, մյուսների հետ դեռ պետք է աշխատել՝ ներդրումներ բերելու համար։

- Հայաստանին ուրիշ ի՞նչ տվեց Դավոսի համաշխարհային ֆորումին մասնակցությունը։

- Մյուս նպատակը, որ ավելի կարևոր է ինձ համար՝ 9 տարի անընդմեջ ներկա չլինելուց հետո Հայաստանը հրավիրվեց, և հետաքրքիր է, որ մեր ներկա լինելն ինքնին այլ երկրների մեր գործընկերների կողմից արձագանք էր ստանում, ուշադրության արժանանում Դավոսում։ Այսինքն, Հայաստանի տնտեսությունը գլոբալ տնտեսության մի մասն է կազմում։ Այս անգամ այդ գլոբալ միջազգային տնտեսական սեղանին մենք ունեինք մեր աթոռը։ Ընդհանրապես, եթե ուզում ենք գլոբալ տնտեսության մաս կազմել, պարտավոր ենք նման միջոցառումների մասնակցել։

Այլ կերպ ասած, աշխարհի տնտեսության միտումները, միևնույն է, քննարկելու են՝ մեզ հետ, կամ առանց մեզ։ Մասնակից լինելու պարագայում մեր ձայնը լսելի է դառնում։ Մենք ներկա եղանք, մեր քվեն հասցրինք։  

- Ո՞ր զարգացումների օգտին էր այս դեպքում Հայաստանի քվեն։ 

- Այդ քննարկումները՝ Աշխարհի տնտեսական առաջնորդների ոչ ֆորմալ հավաքները (IGWEL- Informal Gathering of World Economic Leaders), փակ են, որոնց միայն երկրների նախագահները և որոշ դեպքերում վարչապետներն են ներկա լինում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը մասնակցեց։ Նրանք քննարկումներն իրականացնում են փակ դռների հետևում, առանց հեռախոսների, առանց մեդիայի, առանց օգնականների ու նույնիսկ թիկնապահների։ 

Այս հաջող քննարկումներից ու բանակցություններից հետո հիմա մեզ մնում է անցնել հաջորդ քայլերին (follow up), ցուցակներ կազմել՝ ու՞մ հետ ենք կապելու, ի՞նչ ենք առաջարկելու, վարչապետի անունից ի՞նչ ուղերձ է գնում, ի՞նչ է անում Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, ի՞նչ է անում Հայաստանի զարգացման հիմնադրամը, սկսենք նամակագրություն, անցնենք այցերի կազմակերպմանը։ Մեծ աշխատանք ենք սկսում և դրա արդյունքները վստահաբար շատ տեսանելի են լինելու։  

 

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan