Էրդողանն իրական վտանգ է տարածաշրջանում

 

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այս փուլում բարեկամական չես համարի: Թուրքիան կարծես ամեն ինչ անում է, դրանք էլ ավելի վատ հունով տանելու համար: Մի կողմից կարելի է հասկանալ Էրդողանին: Նա փորձում է դուրս գալ ավանդականորեն ԱՄՆ ենթակայի կարգավիճակից և հանդես գալ որպես ինքնուրույն պետություն, որը կարող է տարածաշրջանային հարցեր լուծել:

Ինչպես հայտնի է, 7 օր առաջ Թուրքիան սկսեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն ուղղված էր իբրև ահաբեկիչների դեմ: Իրականում այն ուղղակի հարված էր Սիրիային ու քրդերին: Տարածքները, որտեղ Թուրքիան իրականացնում է այդ գործողությունները, գտնվում են հիմնականում քրդերի, իսկ որոշ դեպքերում էլ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող խմբերի վերահսկողության տակ: Սակայն այս հանգամանքը չի խուսափեցնում Էրդողնանին: Նա հայտարարել է, որ. «Մենք կշարունակենք այս՝ «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որ սկսվեց յոթ օր առաջ, քանի դեռ չենք հասել մեր բոլոր թիրախներին: Աֆրինից հետո մենք կմաքրենք Մանբիջը ահաբեկիչներից, մի բան, որ մեզ խոստացվել էր, բայց այդպես էլ իրականություն չդարձավ: Թող սա որևէ մեկին չմտահոգի, որովհետև Մանբիջի իրական տերերը ոչ թե այդ ահաբեկիչներն են, այլ մեր արաբ եղբայրները: Եվ մենք կշարունակենք մեր պայքարը, քանի դեռ չենք վերացրել վերջին ահաբեկչին Սիրիայի հյուսիսից մինչև Իրաքի հետ սահմանը»:

Ու՞մ է ձեռնտու այս ամենը: Թուրքական դիվանագիտությունը միշտ փայլել է: Նրանք երբեք չեն մտնում հիմնական դաշնակցային հարաբերությունների մեջ: Եթե անգամ, որոշ պետությունների հետ պահում են սերտ կապեր, ապա դա բխեցնում են միայն ու միայն իրենց պետական շահերից:

Սակայն այս գործողությունները, եթե որոշակի առումով խոսում են Թուրքիայի ինքնուրույնության դիրքերից, ապա մեծ հաշվով ձեռնտու են Ռուսաստանին: Ռուսաստանը շատ լուրջ հետևում է իրադարձությունների զարգացմանը և կարելի է ասել, միջամտության կարիք էլ չունի: Թուրքիան և ԱՄՆ-ն ամեն ինչ անում են, որպեսզի այս ամենից շահի Ռուսաստանը: Սակայն ասել թե, Թուրքիան դա չի հասկանում, տարրական սխալ կլինի:

Ատոմ Ոսկանյան

Կարապետյանի հավաքվող ճամպրուկը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր
website by Sargssyan