Հեծանիվն ավելի առողջարար է

 

Երբեմն մեր պաշտոնյաները, ժողովրդավար երևալու համար, կատարում են քայլեր, որոնց համար նախատեսված չեն: Նրանք այդ քայլերով, փորձում են նմանվել զարգացած հասարակությունների որոշ առաջադեմ առաջնորդներին: Քանի որ այդ քայլեր անողներից մեկն էլ Վիգեն Սարգսյանն է, ապա հիշենք մի ասացված՝ բոշի յուղը որ շատ է լինում, ճակատին է քսում: Կամ էլ՝ բոշան փաշա չի դառնա:

Նմանատիպ վերջին քայլը, միկրոավտոբուսով Եռաբլուր պանթեոն գալն էր: Ինչպես հայտնի է, նրանք սովորաբար գալիս են ճոխ մեքենաներով, որոնք հետագայում, հատկապես բանակի օրվա հետ կապված, արժանանում են լուրջ և հիմնավոր քննադատության: Այս անգամ, թերևս նրանք այդ քննադատությունից խուսափելու համար եկան միկրոավտոբուսով:

Լուրը կարդալուց, առաջին տպավորությունն այն էր, որ նրանք նստել են քաղաքային տրանսպորտ, վերջում էլ յուրաքանչյուրը վճարել է հարյուր դրամ, մի քիչ էլ արժանացել են վարորդի փնթփնթոցին՝ կանգառի մասին ժամանակին չզգուշացնելու համար և իջել են բավականին հեռու: Հետո քայլել են ոտքով ու հասել Եռաբլուր: 

Հիասթափեցնեմ հարգելի ընթերցող: Նրանք գնացել են հարմարավետ կառավարական միկրոավտոբուսով: 100 դրամ չեն վճարել, ոտքով էլ չեն քայլել: Պարզապես շոու են կազմակերպել, որն իրոք գռեհիկ էր:

Եթե նրանք իրոք, ուզում են ցույց տալ, թե ժողովրդի հետ են ու ժողովրդի կողքին, կամ ուզում են նմանվել Իրանի նախկին նախագահին, առաջադեմ հասարակությունների այլ ղեկավարների, ապա թող ամեն օր, աշխատանքի գնան քաղաքային տրանսպորտով կամ հեծանիվով: Վերջինս ավելի առողջարար է, եթե հաշվի առնենք մեր պաշտոնավորների սննդակարգը: Սակայն, եթե անգամ, նրանք էշով Երուսաղեմ էլ գնան, ապա դրանից սուրբ չեն դառնա ու կմնան նույն անընդունելի, ժողովրդից կտրված ու Հայաստանի խնդիրների հետ կապ չունեցող ղեկավարները:

Հարություն Մխիթարյան

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan