Առաջարկն ընդունված է, կողմնորոշումը՝ ակնհայտ

 

Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Արմեն  Սարգսյանն իհարկե անցյալ տարիներին չէր կարող այցելել Եռաբլուր, քանի որ Հայաստանում չէր: Այս այցը պարզապես կարող ենք դիտարկել ձևականորեն խնդրված մի քանի օրյա ժամկետի ավարտ: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի առաջարկից հետո, Արմեն Սարգսյանը մի քանի օր ժամանակ խնդրեց, մտածելու համար:

Սիմվոլիկ է նաև այն հանգամանքը, որ Սարգսյանը այցելում է հատկապես Վազգեն Սարգսյանի շիրիմին ու հատկապես՝ Սարգսյանի եղբոր հետ: Սրանով նա փորձում է վերջ դնել այն խոսակցություններին, համաձայն որոնց, վարչապետ աշխատելու տարիներին նա Հայաստանից պարզապես հեռացել է Վազգեն Սարգսյանի հետ անախորժ պատահարի պատճառով: Մյուս կողմից, անկախ մեր վերաբերմունքից Վազգեն Սարգսյանի հանդեպ, նա դեռ շատերի կողմից ընկալվում է որպես հայաստանյան քաղաքական խորհրդանշական միջավայրի ուժային կենտրոն: Նրա անունը դեռ շրջանառվում է բազմաթիվ գործընթացներում:

Սակայն ցավալի էր այն հանգամանքը, որ Սարգսյանը Եռաբլուր է գնում Զորի Բալայանի: Օրեր առաջ, Արմեն Սարգսյանը նշել էր, թե ինքը խորհրդային մարդ է, Ռուսաստանն էլ իր երկրորդ հայրենիքն է: Եռաբլուրում թաղված են հատկապես այն հերոս տղաները, որոնք ընկան Ղարաբաղի անկախության և արցախահայության ինքնորոշման իրավունքի համար:

Զորի Բալայանը, ինչպես գիտենք հայտնի է իր ռուսապաշտությամբ: Ավելին, դեռ բոլորս ենք հիշում այն չարաբաստիկ նամակը, որով նա դիմել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և խնդրել, որպեսզի Ղարաբաղը ներառվի Ռուսաստանի կազմի մեջ: Ի՞նչ է փորձում հասկացնել Արմեն Սարգսյանը Եռաբլուր գալով Զորի Բալայանի հետ: Թերևս այն, որ որպես նախագահ, իր արտաքին քաղաքական կողմնորոշումը լինելու է շեշտված պրոռուսական:

Զուբեյդա Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan