Թուրքիան է հրաժարվել իրականացնել հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. ԱԳ նախարար

 

Դեռեւս տասը տարի առաջ, երբ Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական գործընթացը, հավատարիմ է եղել, թե գործընթացին, թե ձեռք բերված պայմանավորվածություններին:

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ է լինելու 2018 թվականի գարունն առանց Ցյուրիխյան արձանագրությունների դիմավորելու վերջնական որոշումը:

«Հենց Թուրքիան հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Վերջին տարիներին միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, բայց այսօր կարող ենք ասել, որ այն գտնվում է Թուրքիայի դարպասում: Եթե կողմերից որեւէ մեկը պետք է անհանգստացած լինի իր հեղինակության տուժելու մասով, ապա դա Հայաստանը չէ:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Հանրապետության նախագահի կողմից հնչեցված ժամկետներում մեր դիրքորոշումը հայտնի կդարձնենք»,- նշեց նա:

ՀՀ արտգործնախարարը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված վիճակը հայկական կողմի պատճառով չէ:

«Եթե այդ հարաբերությունները կարգավորված լինեին, հնարավոր կլիներ ավելի օրենքի և հյուպատոսական հարաբերությունների շրջանակներում ավելի էֆեկտիվ պաշտպանել մեր քաղաքացիների շահերը այդ երկրի տարածքում: Խնդիրներ առաջանալու դեպքում ՀՀ արտգործնախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի մեր քաղաքացիները պաշտպանված լինեն»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ այսօր շատ քիչ երկրներ կան, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, դրանք բացակայում են շուրջ  երկու տասնյակ երկրների հետ:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 175 երկրների հետ:

 

Կարապետյանի հավաքվող ճամպրուկը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր
website by Sargssyan