Գյուղատնտեսության նախարարը Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

 
 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն հունվարի 30-ին  հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր  քննարկել 2018-2020 թվականներին ԵՄ ֆինանսական աջակցության հիմնական ուղղությունները և հետագա համագործակցության հեռանկարները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վասիլիս Մարագոսը նշել է, որ  2017 թվականին ԵՄ-ի  համագործակցությունը Հայաստանի հետ բավականին հաջող է ընթացել`  կարևորելով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Անդրադառնալով 2018 թվականի ԵՄ բյուջեով նախատեսված  ծրագրերին` ԵՄ պաշտոնյան հավելել է, որ նախատեսում են  շարունակել  օժանդակությունն ուղղված տարածքային զարգացմանը, որի համար ընտրվել են Հայաստանի հյուսիսային մարզերը` Շիրակը, Լոռին և Տավուշը: 

Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին  Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի  (ENPARD) շրջանակում ցուցաբերած երկարատև օժանդակության համար:

Նախարար Առաքելյանն առաջարկել է ԵՄ գործընկերներին քննարկել նշված մարզերում PPP (պետություն-մասնավոր հատված գործընկերություն) ձևաչափով մթերման կայանների ստեղծման հարցում ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հարցը: Նախարարի խոսքով` դրանք կլինեն սոցիալական պատասխանատվության կենտրոններ, որոնք ֆերմերներին արտադրանք կպատվիրեն, կհոգան սերմնանյութի, ֆերմերների խորհրդատվության հարցերը և կգնեն ստացված արտադրանքը:

«Փոքր տնտեսությունների զարգացումը խիստ կարևոր է, սակայն նրանք ունեն առևտրանացման խնդիր և մշտապես բախվում են արտադրանքի իրացման հարցի հետ: Նման մթերման կայանների ստեղծումը հնարավորություն կտա երաշխավորել արտադրանքի իրացումը և ունենալ ձևավորված շղթա` պատվերի, արտադրության, գնման և արտահանման»,- նշել է նախարար Առաքելյանը:
 
Գյուղատնտեսության նախարարը կարևորել է նաև  ապագա երիտասարդ ֆերմերների պատրաստման և բարձրակարգ կրթություն ապահովելու հարցը` առաջարկելով առկա քոլեջների հիմնանորոգման համար նախատեսված ֆինանսական օժանդակությունն ուղղել մարզերում եվրոպական մոդելով տեղի պայմաններին հարմարեցված երկու ֆերմերային քոլեջների ստեղծմանը, որոնք կհիմնվեն գործող տնտեսություններին կից, ինչ հնարավորություն կտա նաև տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով:

Վասիլիս Մարագոսը դրական է արձագանքել ներկայացված առաջարկներին` նշելով, որ հիասքանչ գաղափարների փունջ է և հավակնոտ ծրագիր: Նա կարևորել է այդ ծրագրերի իրականացման գործում նաև գենդերային հարցերը, ինչպես նաև գյուղոլորտում երիտասարդների ներգրավումը խրախուսելուն ուղղված միջոցառումները:

Կողմերը պայմանավորվել են, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակի և ներկայացնի մթերման կայանների ծրագիրը, իսկ գյուղատնտեսական կրթական քոլեջների ստեղծմանն օժանդակելու հարցը քննարկվի միջգերատեսչական մակարդակով որոշում կայացնելուց հետո:

 

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan