ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը

 
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը, որը գլխավորել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին, նախանշել են հետագա անելիքներն ու քննարկել դրանց իրականացման մոտեցումները: Նախարար Վարդան Արամյանը կարևորել է կողմերի միջև արդյունավետ գործընկերության զարգացումը:
 
«Մենք մշտապես փորձում ենք առավելագույն արդյունքի հասնել մեր համակարգված և հետևողական աշխատանքի միջոցով և բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցության դերն այդ հարցում», - ասել է Վարդան Արամյանը:
 
Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ կարևոր է կողմերի միջև ակտիվ երկխոսության պահպանումն ու հետագա խորացումը:
 
«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպես մասնավոր հատվածի խթանման, այնպես էլ ընդհանուր ներդրումների մասով: Պետք է գնահատել ներկա վիճակն ու առաջնահերթություններ սահմանել` որդեգրելով իրատեսական և թափանցիկ գործելաոճ»,- ընդգծել է նա:
 
Հանդիպման ավարտին կողմերն ամփոփել են քննարկման արդյունքներն ու պայմանավորվածություն ձեռք բերել երկկողմ համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:
Կարապետյանի հավաքվող ճամպրուկը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր
website by Sargssyan