Իսլամական տեռոր՝ քրիստոնեական շղարշով

 

Հայաստանում, որպես ազատ խոսքի հարթակ, քիչ թե շատ մնացել է մեդիադաշտը: Թերթերը սպառում քիչ ունեն և հազիվ են ծայրը ծայրին հասցնում, հեռուստատեսությունն իշխանությունների տոտալ վերահսկողության տակ է, իսկ կայքերի ոլորտում, դեռ մասնակի ազատություն կա: Սա բնականաբար սարսափեցնում է Հայաստանի իշխանություններին և նրանց մոտ կանգնած անձանց: Նրանք ամեն կերպ, փորձում են Հայաստանը դարձնել տոտալիտար երկիր, իսկ այդ ճանապարհին, շատ կարևոր է, որպեսզի բոլորը գովերգեն Բանակին ու Եկեղեցուն: Իշխանություններն իրենց ապաշնորհությունը թաքցնում են այս երկու երևույթների հետևում:

Բանակին գովերգելը հասկանալի է: Այնտեղ մեր զինվորն է: Հասարակության անդամը, որը հավասարապես տանջվում է այն զրկանքներից, ինչ մնացյալս: Իսկ այդ կառույցի ղեկավարությանը կամ հաստափոր կղերականներին ինչպե՞ս գովերգենք: Հայաստանում, ծաղրանկարչության ոլորտն այդքան էլ զարգացած չէ: Ծաղրանկարչությունը հետաքրքիր ոլորտ է, որը պատկերում է օրվա քաղաքական, հասարակական, սոցիալական, մշակութային խնդիրները արվեստի ու սատիրայի դիտանկյունից: Բնական է, որ այն կարող է շատերին դուր չգալ:

Այս առումով, հետաքրքիր նախաձեռնություններ ունի Մեդիալաբ կայքը: Սակայն ինչպես պարզվում է, ոմանց ոչ միայն դուր չի գալիս այս հանգամանքը, այլ նրանք որոշել են խոսքից գործի անցնել:

Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել:

Ինչպես պարզվել է մի շարք պնդումներից, գրառումներ կատարողը ՊՆ աշխատակից է: Ամեն դեպքում, այդպես են հայտնում կայքից: Նա չսհամանափակվելով հրապարակային մեկնաբանություններով, անցել է նամակագրության դաշտ ու այդտեղ ևս սպառնացել Մարիաննա Գրիգորյանին:

Գրիգորյանը պատրաստվում է Սաքունցի գրասենյակի միջոցով դիմել դատախազություն: Անձամբ ես, դատախազության աշխատանքի հետ կապված մեծ հույսեր չեմ փայփայում: Սակայն ակնհայտ է, որ սա բռի ու կոպիտ ոտնձգություն է ազատ խոսքի նկատմամբ: Հետաքրքիր է, այսպես ենք ինտեգրվում Եվրոպական ընտանիք, թե դրանք լոկ խոսքեր են:

Զաբել Ռուբինյան

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan