Սիմվոլների աշխարհում

Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Նա այդ ժամկետի ավարտից հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա: Սա ակնհայտ է դառնում, հատկապես վերջին օրենսդրական փոփոխություններից և կառավարության ղեկավարին տրվող սոցիալական երաշխիքներից:

Սարգսյանը սովորել է Բաղրամյան 26 հասցեի շքեղությանը և բնավ մտադիր չէ  հեռանալ այնտեղից: Սա տրամաբանական էր: Երկար տարիներ, այդ հասցեն հայկական հասարակության գիտակցության մեջ ամրացված է եղել ուժի և իշխանության կենտրոն ու այժմ էլ, դիտարկվում է որպես այդպիսին: Բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե ԱԺ-ում կամ կառավարությունում, այլ հենց Բաղրամյան 26-ում: 

Մեր իշխանության մոտ, թերևս արմատացած կարծարտիպ կա, որը մի քիչ էլ սնոտիապաշտության է նմանվում: Հանձնել Բաղրամյան 26-ը, նշանակում է հանձնել իշխանությունը: e-draft.am կայքում հրապարակված երկու օրենքի նախագծերից պարզ է դառնում, որ կփոփոխվեն վարչապետի ու նախագահի աշխատակազմերը, ինչպես նաև՝ նստավայրերը: 

Մասնավորապես, նոր վարչապետի նստավայրը կլինի ներկայիս նախագահի նստավայրը՝ քաղաք Երևան՝ Բաղրամյան 26-ը։ Նա Երևանում կունենա նաև ծառայողական առանձնատուն, ինչպես նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ։ Ապագա վարչապետը կունենա նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Վարչապետը կարող է ունենալ մինչև 600 հոգանոց աշխատակազմ։ Պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:

Սրանից զատ, պետական պահպանություն է տրամադրվում նաև նրա ընտանիքի անդամներին: Պարզ է, որ այս ամենը Սերժ Սարգսյանը չի անում Կարեն Կարապետյանի կամ Գալուստ Սահակյանի համար: Հստակ է նաև, որ նա դեռ երկար է ցանկանում մնալ Բաղրամյան 26-ում:

Մարիա Պախուցկայա

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan