Անտեղյակը

 

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին բոլոր լրատվամիջոցները շարունակում են միայն դրական երանգներով ներկայացնել: Հասկանալի է, որ նա առաջ է քաշված որպես լարվածություն թուլացնող թեկնածու և պետք է ընկալելի լինի բոլոր բևեռների կողմից: 

Սակայն պարզվում է, որ Արմեն Սարգսյանը բավականին խելացի էր միայն սկզբնական փուլում: Նրա խելացիությունը դրսևորվում էր այն  հանգամանքով, որ նախագահի հնարավոր թեկնածուն քիչ էր խոսում: Որ պահից նա սկսեց շատ խոսել, ամեն ինչ փչացրեց:

Այսպես ասած կրթության ոլորտի ու գիտնականների հետ հանդիպման ժամանակ նրա արտահայտած մտքերը, որոնց ականջալուր դարձրեց Ռադիկ Մարտիրոսյանը և վերջին երկու օրվա նրա պնդումները, ցույց են տալիս, որ կամ նա անտեղյակ է, թե ինչ պաշտոնի է գալիս, կամ պարզապես իրեն գցել է համապատասխան բոստանը:

Պարզվում է, Արմեն Սարգսյանը որոշել է աշխատատեղեր ստեղծել ու այդ կերպ կասեցնել արտագաղթը: Արդյո՞ք որևէ մեկը սույն պարոնին չի հուշել, որ այդ գործառույթը, նոր Սահմանադրությամբ, նախագահը չունի: Նախագահի պաշտոնում իրականում, նա ավելի քիչ գործառույթներ ունի, քան ասենք Մեծ Բրիտանիայում դեսպան աշխատելու տարիներին:

Սարգսյանը ոչ միայն թյուրիմացություն է ցուցաբերում այս հարցում, այլ նաև անում է պնդումներ, որոնք ցույց են տալիս նրա անտեղյակության մակարդակը: Ի մասնավորի, «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա պնդում է. «Հարցը միայն այն չէ՝ առաջարկը ուզում ես, թե ոչ, պատրաստ ես թե ոչ, այլ նաև՝ եթե ընդունում ես ի՞նչ ես անելու և ինչպե՞ս ես անելու: Ամեն ինչ շատ պարզ է, ուրիշ բան է՝ մարդիկ գնահատական տան առանց իշխանության կամ առանց լիազորությունների, որոնց հետ ես համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան սահմանադրությունը կտեսնեն, որ դա որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին է: Հասկանալի է նաև, որ Սահմանադրության գծված սահմանները սահմաններ են, որից չես կարող անցնել այս կողմ կամ այն կողմ: Եվ հասկանալի է, որ Հանրապետության նախագահը իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության և՛ տառը, և՛ բառը: Սակայն, պարոն Աբրահամյան, Դուք և ես շատ լավ գիտենք՝ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ ստեղծել և տարբեր մտքեր արտահայտել»:

Մեր կողմից ավելացնենք, որ ՀՀ չորրորդ նախագահն իհարկե ավելի շատ լիազորություններ ունի քան ժեկի պետը կամ շինարարության տասնապետը, բայց դա չի նշանակում, որ դրանք առանցքային ու դարակազմիկ լիազորություններ են: Նախագահն ընդամենը նախագահ է աշխատելու Սերժ Սարգսյանի մոտ:

Զուբեյդա Հովհաննիսյան

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan