Ռուսական մառազմի հետքերով կամ ստալինիզմի վերադարձը

 

ԱՄՆ կողմից պատժամիջոցների ենթակա անձանց հերթական ցանկի հրապարակումից հետո, որի կազմի մեջ մտել էին ռուսական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ երկրում իրական վհուկաորս է սկսվել: Ընդհանրապես Ռուսաստանի վիճակը մտահոգող է: ԽՍՀՄ փլուզումից հետո, այդ երկիրն ուներ երկու ճանապարհ: Կամ գնալ ազատականության ուղով, ու կայանալ նորմալ պետություն, կամ դառնալ փակ դիկտատուրա: Իհարկե, առաջինի դեպքում կունենար որոշակի տարածքային կորուստներ՝ ազգային պետությունների ինքնորոշման տեսքով, սակայն հնարավորություն կունենար ստեղծելու համակարգ, որը հավասարաչափ և իրավաչափ կբաշխեր ազգային ռեսուրսները: Սակայն Ռուսաստանը գնաց երկրորդ ճանապարհով: 

Վերջին շրջանի բոլոր իրադարձությունները հուշում են, որ այդ երկրում կարոտել են Ստալինին և ստալինիզմին: Բացառիկ անիմաստ բարբաջանքներով հանդես եկավ Պեսկովը: Երբեմն զարմանում ես, թե ինչպես են այդ մարդուն վստահել աշխարհի ամենամեծ պետության մամլո խոսնակի հաստիքը:

Սակայն այս պատմության մեջ կա մեկ այլ՝ ավելի մառազմատիկ հերոս: Այդ հերոսը Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն է: Նա կոչ է արել ուշադրություն դարձնել այն անձանց վրա, ովքեր ցուցակում չեն: Ըստ Գլազևի, այդպիսիներին հարկավոր է ստուգել՝ գուցե նրանք արտասահմանցի գործակալներ են:

Այդ նույն Գլազևի տրամաբանությամբ, հնարավոր գործակալ է նաև Պուտինը: Նա էլ չկա այդ ցուցակում: Թերևս Թրամփին հաջողվել է եղբայրաբար օգնության ձեռք մեկնել ու համապատասխան շրջանակներին համոզել, որպեսզի Պուտինի անունն հանեն ցուցակից:

Բնական է որ, Ռուսաստանում վհուկաորսը կստանա լայն մասշտաբներ: Ինչպես Ստալինի ժամանակ էին մարդկանց մեղադրում հակահեղափոխական կամ ժողովրդի թշնամի լինելու մեջ, այնպես էլ հիմա, շատ հեշտությամբ կարող են հռչակել ամերիկյան գործակալ: Ի վերջո, մեկ անգամ չէ, որ նման դավադրությունների տեսությունների ականատես ենք եղել: Այն ինչ այսօր կատարվում է Ռուսաստանում, իրոք մտահոգիչ է:

Ատոմ Ոսկանյան

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan