Բարև դիկտատուրա, ես քեզ սպասում էի

 

Քանի մոտենում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դրվագը, այնքան այդ պաշտոնն ավելի են համապատասխանեցնում վերջինիս պահանջմունքներին և ընդունակություններին։ Կառավարության նիստում, Դավիթ Հարությունյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, համաձայն որի, կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը և կառավարության անդամներից որևէ մեկը առանց վարչապետի թույլտվության չի կարող տեղեկատվություն տրամադրել։ Կառավարության նիստերը հրապարակային կլինեն միայն հատուկ դեպքերում։

Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Ստացվում է այնպես, որ նախարարները նույնիսկ բարձր արտաշնչելու իրավունք չեն ունենա, առանց վարչապետի թույլտվության։ Հանուն արդարության նշենք, որ հիմա էլ առանձնապես լուրջ բաներից չէին խոսում, առանց վերևների հրամանի։

Այս նախագիծն իր մեջ ունի բազմաթիվ խնդրահարույց կետեր։ Այն դառնում է ԳենՍեկի նիստներին նմանվող իրողություն։ Կառավարությունը սրանով ասում է, որ հասարակություն, ես քեզ հա՛շվետու չեմ ու թքած ունեմ, թե դու ինչ կմտածես։ Մինչ այս նախագիծը, կառավարությունն առնաձնապես հա՛շվետու չէր էլ եղել, պարզապես կար ազատության որոշակի իմիտացիա և տեղեկատվության ազատության պատրանք։

Իհարկե, հասկանում ենք նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի նման շոումեն չէ ու չի կարողանալու պիջակը կիսանետելով հանձնարարականներ տալ։ Ուստի, էլ ու՞մ են պետք այդ հրապարակային նիստերը, եթե շոուի բաադրիչը չեն կարողանալու ապահովել։

Մարիա Պախուցկայա

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan