Նախագահին գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները և իրականացվող ծրագրերը

 

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 1-ին զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը, և գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օժանդակությունն այժմ նպատակաուղղվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, որի շնորհիվ էլ նախատեսվում է ունենալ ավելի եկամտաբեր, արդյունավետ և ներդրումների համար գրավիչ գյուղատնտեսություն: 

Նախարարը նշել է, որ 2017 թվականին մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մի շարք նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն նկատելի են դրանցից օգտված շահառուների համար:

Իգնատի Առաքելյանը զեկուցել է նաև, որ ի կատարումն Հանրապետության Նախագահի հանձնարարականի՝ աշխատանքներ են տարվել գյուղմթերքի արտահանման խթանման ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նկատվում է դրական դինամիկա. արձանագրվել է պահածոյացված արտադրանքի շուրջ 28 տոկոս, կոնյակի 37 տոկոս և գինու ավելի քան 48 տոկոս աճ: Գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մայիսի 24-ին Նախագահի տված հանձնարարականի հիման վրա մշակվել և արդեն իրականացվում են մի շարք ծրագրեր: 

Նախարար Առաքելյանի զեկուցմամբ՝ 2017 թվականին մեկնարկել են նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության, ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրերը, գյուղացիական տնտեսություններին արդեն հասանելի է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ առավել շահավետ պայմաններով: Այս տարի մեկնարկել են կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը: Ոլորտի զարգացումն ապահովելու համար Հանրապետության Նախագահը կարևորել է ապահովագրության ներդրումը, որի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում: Նախարար Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է ընդլայնել լիզինգի ծրագրով տրամադրվող տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների ցանկը: Ընթացքի մեջ են գյուղտեխնիկայի պարկերի ստեղծման աշխատանքները:

Նախարարը նաև զեկուցել է, որ այս տարի գյուղատնտեսության նախարարության պետական օժանդակության ծրագրերն առավելապես միտված են լինելու անասնապահության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ նախատեսվում է նոր տոհմաբուծարանների հիմնում: Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ քայլեր կձեռնարկվեն նաև կերարտադրության զարգացման ուղղությամբ:

Նախարարը տեղեկացրել է, որ նախարարությունում ներկայումս մշակվում է գուղատնտեսության զարգացման ռազմավարությունը: 

 

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan