Փոթորիկ մեկ բաժակ ջրում

 

Այսօր, համացանցում ռումբի նման պայթեց տեղեկությունը, թե իբր «Մուլտի գրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները և այդ հարցը հասել է դատարան:

Առաջին հայացքից լուրը ծիծաղ առաջացրեց, սակայն հետո պարզ դարձավ, որ իրականում հաջողվել է սեփական սխալն ուրիշի վրա բարդելու միջոցով ստվեր նետել մի ընկերության պատվի ու արժանապատվության վրա, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ամենօրյա ռեժիմով պայքարում  է նման արատավոր երևույթների դեմ:

 

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նույպես ծանոթ է «Մուլտի գրուպ» կոնցեռնի վերաբերյալ մամուլի հրապարակմանը, սակայն կարծում է, որ այն ոչ այլ ինչ է, քան սխալ մեկնաբանության հետևանք:

«Բավականին անհեթեթ իրավիճակ է ստեղծվել, քանի որ «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարությունը մեղմ ասած ցուցաբերել է պրոֆեսիոնալ անբարեխղճություն, քանի որ սննդի օբյեկտների աղբանահության վճարը, որը կազմում է 70 դրամ, նույնացրել է այլ բնույթ ունեցող՝  այս դեպքում սպորտային, առողջարարական համալիրի կողմից գանձման ենթակա  4-5 դրամի հետ: Եվ ամենևին էլ հասկանալի չէ, թե ինչպես են կատարվել հաշվարկները, երբ 10779,45 ք.մ-ից ընդամենը 107 ք.մ-ն է սննդի համար նախատեսված տարածք: Այսինքն, այստեղ կա անհեթեթություն, քանի որ նշված ողջ տարածքի աղբահանության գումարը հաշվարկվել է ամենաբարձր գնով:

Եվ իրենց կողմից կատարված սխալ հաշվարկը շտկելու փոխարեն, փաստորեն դատական գործընթաց են սկսել: «Մուլտի գրուպ» կոնցեռնը առաջիկայում  հակընդդեմ հայց  կներկայացնի դատարան, որով կպահանջի ոչ միայն «Կենտրոն» վարչական շրջանի կողմից իրականացված սխալ հաշվարկը վերանայել, այլ կպահանջի նաև ընկերության բարի համբավին հասցրած վնասի փոխհատուցում»,- ասաց Մ. Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ նույն շրջանում, որտեղ նաև ինքն է բնակվում, աղբահանությունը բավականին վատ է իրականացվում: Եվ համայնքային իշխանությունները այդ իրավիճակը շտկելու և հասարակական հնչեղություն ունեցող վայրերի աղբահանությունը պատշաճ կազմակերպելու փոխարեն, փաստորեն, զբաղված են մեղմ ասած՝ իրենց պաշտոնին ոչ համարժեք քայլեր կատարելով:

«Փաստորեն պետք է հասկանալ, թե «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով իրենց պաշտոնին վերաբերող լիազորություններին տիրապետում են, թե՝ ոչ: Պետք է այսօրինակ հարցերը նույնպես քննության առարկա դառնան. և մենք, մեր կողմից նույնպես, հետամուտ ենք լինելու, որ այս հարցը քննարկվի և իր արժանի լուծումը ստանա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

 

Նա նաև նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը հետամուտ է լինելու պարզելու համար, թե արդյո՞ք ընկերության անվան շուրջ բարձրացված աղմուկի հետևում թաքնված այլ հարցեր չկան: Եվ եթե պարզվի, որ նման խնդիր նույնպես կա, ապա իրենք ավելի հուժկու պատասխաններով հանդես կգան:

ԱԺ փոխնախագահը նաև առաջարկեց «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարին փողոցներով քայլել և գնահատել, թե կարելի՞ է արդյոք  աղբահանության վիճակն ընդհանրապես բավարար համարել:

«Ես կցանկանայի իմանալ նաև, թե արդյոք համայնքի ղեկավարը տեղյա՞կ է, որ «Կենտրոն» համայնքի աղբահանության այդ անբավարար վիճակը ոչ թե օրերի կամ եզակի դեպքերի է վերաբերում, այլ բավականին տարածված բնույթն ունի և տևական ժամանակ է այդ իրավիճակն է տիրում: Կարծում եմ, որ սրանք կարևոր հարցեր են, որոնց պատասխանը բավականին ուշագրավ կարող է լինել բոլորի համար»,- խոսքը եզրափակեց Մ. Մելքումյանը:

 

Արմինե Գրիգորյան

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan