Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը

 

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, նիստի սկզբում Արա Բաբլոյանն առաջարկել է հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տեւողությունը:

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման համար սահմանվել է մինչեւ 3 ժամ տեւողություն:

Խորհրդի նիստից հետո նույն կազմով տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկատվություն է տրամադրել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման շուրջ ընթացող գործընթացների, ԵՄ անդամ երկրների խորհրդարանների հետ համագործակցության ձեւաչափի, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումի կազմակերպման, ինչպես նաեւ բարեկամական խմբերի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու առնչությամբ: Նշենք, որ Գլոբալ ֆորումը կազմակերպվում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: 

Վերոնշյալ հարցերն առաջիկայում մանրամասն քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարի 28-30-ը Սլովակիայի Հանրապետություն, ինչպես նաեւ իր գլխավորած պատվիրակության՝ հունվարի 26-27-ը Սանկտ Պետերբուրգ կատարած այցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկություններ է տրամադրել խորհրդարանական պատվիրակության՝ փետրվարի 2-4-ն Արցախի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ: Կարեւորվել է Արցախի խորհրդարանի համապատասխան ոլորտային հանձնաժողովների հետ համագործակցության խորացումը, համակարգված գործողությունների ծրագրի առկայությունը: 

 

«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր Փետրվարի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա
website by Sargssyan