Իրավունքը մղվել է երկրորդ պլան. Արա Զոհրաբյան

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Այսօր՝ 2018թ. փետրվարի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

ՀՀ կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել Նախագծում, ինչպես նաև Նախագիծը լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով:

Հանձնաժողովը հավանություն է տվել այս առաջարկությանը:

Ցավով պետք է արձանագրեմ, որ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) կոպիտ խախտում:

Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ 
- առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ.
- գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Մեջբերված հոդվածի դրույթներից հետևում է, որ

Ա. Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվելու պարագայում դրանում փոփոխություն կատարելու առաջարկներն օրենսդրական նախաձեռնության սուբյեկտները կարող են ներկայացնել գրավոր և առաջին ընթերցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում: 
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Դա նշանակում է, որ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձևակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչև 08.01.2018թ.:

Բ. «Ա» կետում նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Եթե արտահերթ նիստում ընդգրկված է միայն առաջին կամ միայն երկրորդ ընթերցման հարցը, ապա գործում է երկու շաբաթվա ընդհանուր կանոնը:

Գ. «Ա» կետում նշված ժամկետը կարող է փոփոխվել Ազգային ժողովի որոշմամբ: Ազգային ժողովը որոշում չի ընդունել քննարկվող երկշաբաթյա ժամկետը փոփոխելու կամ Նախագծի երկրորդ ընթերցումը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ: Օրինագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում օրինագծերի քննարկման և ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը:

Դ. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
Նախագծի լրացում ներկայացված ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ երկրորդ ընթերցումից առաջ և ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ:

Ե. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:
2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ:
2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:

ԱՄՓՈՓՈՒՄ
Վերոնշյալից հետևում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ՝
- ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը,
- ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը,
- բացակայում է նախագծում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը:

2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (անդամները) և/կամ այս հարցի կապակցությամբ ինքնաբուխ ձևավորված նախաձեռնող խումբը հանդես կգա կոնկրետ գործողությունների հայտարարությամբ:

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարձակում «ՎՏԲ» բանկի վրա. հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Արդբեջանական ակնարկը Սարգսյանին. բլոկադան կշարունակվի Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան Սերժ Սարգսյանը մեղքը գցու՞մ է Եվրոպայի վրա Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը Ես հավատում եմ՝ կարող ենք ստեղծել լավ Հայաստան. Արա Աբրահամյան Երկու օտարների հանդիպումը «Մխիթարյանը սարսափելի էր». «Արսենալի» երկրպագուները դիմում են Վենգերին Մխիթարյանի վերաբերյալ Ժաննա Բուտուլյանը հիմա էլ Վաչե Ամարյանի հետ է. Տեսեք, թե ինչն է նրանց կապել... Այս կնոջ թաղումը դարձել է աշխարհի համար մեկ քննարկման առարկան. Այն ինչ եղավ նրա մահվանից 11 օր անց, մարդկանց շոկի ենթարկեց Սկեսուրը խեղդել է հարսին, ով մահվան էր հասցրել ամուսնուն` դավաճանելով մարզիչի հետ. Բայց դատավորը արդարացրեց նրան. Ահա թե ինչու Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երիտասարդ զույգը սիրով զբաղվում արագ ընթացող մոտոցիկլի վրա. Բայց նրանց վերջաբանն առավել շոկային է Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (Photo)
Կենդանակերպի այս 4 զույգերը երբեք չեն բաժանվի Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը. PHOTO «Տղամարդը չի դավաճանում, երբ գոհ է կնոջից». – անկեղծանում է մարմնավաճառը Կնոջը պարտադրել է ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել հարազատներին Ինչպե՞ս կանգնեցնել մազաթափությունը. Միջոց, որի մասին լռում է ողջ բժշկությունը Հարսանիքի լուսանկարիչը իր արած կադրերն էր նայում, երբ պատահմամբ դրանցից մեկում սարսափելի մի բան տեսավ, որը մինչ այդ չէր ... «Ամրագոտին փրկեց ինձ». դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել Ո՞ւմ դեմքը տեսաք առաջինը. տղայի՞, թե՞ աղջկա. տեսեք, թե ինչ է դա նշանակում 10 կախարդական խոսքեր, որոնց միջոցով տղամարդիկ կանանց անկողին են հասցնում Այս տղամարդու վրա շնաձկան հարձակումը փչացրեց ընտանեկան հանգիստը, իսկ իրականում դա փրկեց ընտանիքի նրա կյանքը. տեսեք, թե ի...
website by Sargssyan