Հայաստանն իր գրավչությամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել շվեյցարացիների մոտ. Շվեյցարիայի ԱԽ նախագահ

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանիգլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։ 

«Ինչպես արդեն առիթ ունեցա ասել Դավոսում, առանձնահատուկ կարևորում եմ քայլերի իրականացումը  Շվեյցարիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Եվ այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Ձեր այցի շրջանակներում երեկ կազմակերպված գործարար համաժողովի կարևորությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Դոմինիկ դը Բյումանն ընդգծել է, որ Երևանում անցկացված համաժողովն արդյունավետ է եղել: Կողմերը քննարկել են հայ-շվեյցարական տնտեսական փոխգործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրերը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, այդ թվում՝ գինեգործության ոլորտում համագործակցության զարգացումը և տեղեկացրել, որ շվեյցարական գինեգործական մեծ ավանդույթներ ունեցող խոշոր ընկերություններից մեկն արդեն իսկ փոխգործակցություն է հաստատել հայաստանյան գործընկերների հետ: 

«Վստահ եմ, որ կարող ենք գյուղատնտեսության բնագավառում հաստատել լավ կապեր, իրականացնել փորձի փոխանակում, տարբեր բիզնես ծրագրեր, քանի որ Հայաստանում առկա է վստահելի արտադրություն և անհրաժեշտ պայմաններ»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը: Վերջինս կարևորել է նաև համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ում արտադրվող արևային վահանակների արտահանման ուղղությամբ, ինչպես նաև՝ դեղագործության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն իր գրավչությամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել շվեյցարացիների մոտ:   

 Զրուցակիցները Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու մարդկանց միջև շփումների ակտիվացման նպատակով կարևորել են երկկողմ  ուղիղ ավիաչվերթի գործարկումը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի համար և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական: 

«Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստակամ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել շվեյցարական ընկերություններին: 2017 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 3,6 անգամ, ուստի պետք է հետևողականորեն շարունակենք մեծացնել ձեռքբերումները երկկողմ տնտեսական կապերում: Վստահ ենք, որ Հայաստանը շվեյցարական կապիտալի համար կարող է հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով մեր երկրի առևտրային արտոնյալ ռեժիմները ԵԱՏՄ, ԵՄ -ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

 

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարձակում «ՎՏԲ» բանկի վրա. հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Արդբեջանական ակնարկը Սարգսյանին. բլոկադան կշարունակվի Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան Սերժ Սարգսյանը մեղքը գցու՞մ է Եվրոպայի վրա Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը Ես հավատում եմ՝ կարող ենք ստեղծել լավ Հայաստան. Արա Աբրահամյան Երկու օտարների հանդիպումը «Մխիթարյանը սարսափելի էր». «Արսենալի» երկրպագուները դիմում են Վենգերին Մխիթարյանի վերաբերյալ Ժաննա Բուտուլյանը հիմա էլ Վաչե Ամարյանի հետ է. Տեսեք, թե ինչն է նրանց կապել... Այս կնոջ թաղումը դարձել է աշխարհի համար մեկ քննարկման առարկան. Այն ինչ եղավ նրա մահվանից 11 օր անց, մարդկանց շոկի ենթարկեց Սկեսուրը խեղդել է հարսին, ով մահվան էր հասցրել ամուսնուն` դավաճանելով մարզիչի հետ. Բայց դատավորը արդարացրեց նրան. Ահա թե ինչու Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երիտասարդ զույգը սիրով զբաղվում արագ ընթացող մոտոցիկլի վրա. Բայց նրանց վերջաբանն առավել շոկային է Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (Photo)
Կենդանակերպի այս 4 զույգերը երբեք չեն բաժանվի Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը. PHOTO «Տղամարդը չի դավաճանում, երբ գոհ է կնոջից». – անկեղծանում է մարմնավաճառը Կնոջը պարտադրել է ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել հարազատներին Ինչպե՞ս կանգնեցնել մազաթափությունը. Միջոց, որի մասին լռում է ողջ բժշկությունը Հարսանիքի լուսանկարիչը իր արած կադրերն էր նայում, երբ պատահմամբ դրանցից մեկում սարսափելի մի բան տեսավ, որը մինչ այդ չէր ... «Ամրագոտին փրկեց ինձ». դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել Ո՞ւմ դեմքը տեսաք առաջինը. տղայի՞, թե՞ աղջկա. տեսեք, թե ինչ է դա նշանակում 10 կախարդական խոսքեր, որոնց միջոցով տղամարդիկ կանանց անկողին են հասցնում Այս տղամարդու վրա շնաձկան հարձակումը փչացրեց ընտանեկան հանգիստը, իսկ իրականում դա փրկեց ընտանիքի նրա կյանքը. տեսեք, թե ի...
website by Sargssyan