Շիրակը փոխում է իր գյուղատնտեսական դեմքը. մարզը հավակնում է դառնալ ելակ արտահանող

 

 Հացահատիկի ու կարտոֆիլի շտեմարանից՝ ելակ արտահանող մարզ. Շիրակը փոխում է իր գյուղատնտեսական դեմքը: 
Արթիկի տարածաշրջանում մոտ 3 հա տարածքի վրա ֆրանսիական կոնստրուկցիաներով նորահիմն ջերմոցում աճեցվում է անգլիական «Ալպիոն» տեսակի ելակ: Կաթիլային եղանակով՝ ժամանակակից վերջին տեխնոլոգիաներով գործող ջերմոցում աճեցված ելակը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ ելակի անգլիական սորտը ներկրված է Նիդերլանդներից, հողին փոխարինում է Շրի Լանկայից ներմուծված կոկոպիտը՝ կոկոսի մազիկները, այլ նաև նրանով, որ Շվեյցարիայից ներմուծվել են մեղուներ՝ բնական միջավայր ստեղծելու նպատակով՝ խուսափելով քիմիական նյութերի օգտագործումից: Այսպիսով` ստացվում է բիոլոգիական մաքուր ելակ: Տեղական միայն ջուրը, արևն ու աշխատուժն է՝ կատակում են աշխատակիցները: Նման եղանակով բերքի արդյունավետությունն է նաև մեծ՝ մոտ 5 անգամ: 
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը, ընկերության առաջին նախագիծն է, բայց ցանկություն կա ընդլայնվելու, իսկ թե ինչպես՝ ցույց կտա առաջին բերքահավաքը և վաճառքի քանակը: «Բերք սպասում ենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Տեղում սպառում իրականացվելու է բերքի մոտ մեկ երրորդը, բայց հիմնականում արտահանումը կլինի արտերկիր՝ մեծ քանակությամբ մասնավորապես ՌԴ»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ ելակի ընտրությունը պատահական չէ. ելակը «աներես» կարելի է համարել, իսկ տարածքի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ բերքի ակնկալիքները մեծ են: Ջերմոցը նաև աշխատատեղերի հարց է որոշ չափով մարզում լուծում. այս պահին 11 աշխատակից ունի, բայց առաջիկայում աշխատողների թիմը կավելանա:«Հացահատիկի ու կարտոֆիլի շտեմարան համարվող Շիրակում ելակի նմանատիպ ջերմոցային արտադրությունը նորամուտ ու փորձնական համարենք»,-նշեց Անդրանիկ Իգնատոսյանը: 
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով փետրվարի 10-ին անձամբ եղավ ջերմոցում ու ծանոթացավ իրականացվող աշխատանքներին, «Արմենպրես»-ին նշեց, որ սա մարզում ավանդականից ավելի դեպի ինտենսիվ գյուղատնտեսության անցման լավագույն օրինակն է: «Սա առաջին օրինակն է, կատարվել է մեծ ներդրում ՝ սածիլները, սարքավորումները, նույնիսկ մեղուներն են դրսից բերված և այս օրինակը շատ ոգևորիչ է և սրանով ցույց ենք տալիս, որ կարելի է փոխել այն կարծրատիպը, որ Շիրակի մարզը միայն ցորենի, գարու ու կարտոֆիլ մարզ է, այսուհետ մարզը նաև օրգանական ելակ արտահանող մարզ է լինելու: Սրանով գյուղատնտեսությունը դարձնում ենք ոչ միայն գոյության աղբյուր, այլ բավականաչափ բարեկեցիկ կյանքի միջոց: Իմ նպատակն այն է, որ Շիրակի մարզի մասին խոսելով չհասկանանք միայն ցորեն ու կարտոֆիլ, այլ նաև օրգանական, բնական ելակ»,-նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ այս քայլին կհետևեն նաև այլ ներդրողներ:
Պատասխանատուները վերջում խոստացան՝ ելակը մարզում շատ մատչելի կլինի:

Արմենուհի Մխոյան

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարձակում «ՎՏԲ» բանկի վրա. հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Արդբեջանական ակնարկը Սարգսյանին. բլոկադան կշարունակվի Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան Սերժ Սարգսյանը մեղքը գցու՞մ է Եվրոպայի վրա Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը Ես հավատում եմ՝ կարող ենք ստեղծել լավ Հայաստան. Արա Աբրահամյան Երկու օտարների հանդիպումը «Մխիթարյանը սարսափելի էր». «Արսենալի» երկրպագուները դիմում են Վենգերին Մխիթարյանի վերաբերյալ Ժաննա Բուտուլյանը հիմա էլ Վաչե Ամարյանի հետ է. Տեսեք, թե ինչն է նրանց կապել... Այս կնոջ թաղումը դարձել է աշխարհի համար մեկ քննարկման առարկան. Այն ինչ եղավ նրա մահվանից 11 օր անց, մարդկանց շոկի ենթարկեց Սկեսուրը խեղդել է հարսին, ով մահվան էր հասցրել ամուսնուն` դավաճանելով մարզիչի հետ. Բայց դատավորը արդարացրեց նրան. Ահա թե ինչու Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երիտասարդ զույգը սիրով զբաղվում արագ ընթացող մոտոցիկլի վրա. Բայց նրանց վերջաբանն առավել շոկային է Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (Photo)
Կենդանակերպի այս 4 զույգերը երբեք չեն բաժանվի Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը. PHOTO «Տղամարդը չի դավաճանում, երբ գոհ է կնոջից». – անկեղծանում է մարմնավաճառը Կնոջը պարտադրել է ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել հարազատներին Ինչպե՞ս կանգնեցնել մազաթափությունը. Միջոց, որի մասին լռում է ողջ բժշկությունը Հարսանիքի լուսանկարիչը իր արած կադրերն էր նայում, երբ պատահմամբ դրանցից մեկում սարսափելի մի բան տեսավ, որը մինչ այդ չէր ... «Ամրագոտին փրկեց ինձ». դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել Ո՞ւմ դեմքը տեսաք առաջինը. տղայի՞, թե՞ աղջկա. տեսեք, թե ինչ է դա նշանակում 10 կախարդական խոսքեր, որոնց միջոցով տղամարդիկ կանանց անկողին են հասցնում Այս տղամարդու վրա շնաձկան հարձակումը փչացրեց ընտանեկան հանգիստը, իսկ իրականում դա փրկեց ընտանիքի նրա կյանքը. տեսեք, թե ի...
website by Sargssyan