Անկարայում ԱՄՆ դեսպանատանը հարակից փողոցը անվանափոխվելու է ի պատիվ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության

 

Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան  հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցը անվանափոխվելու է սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ»  ռազմական գործողության անվան:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Անկարայի Նեվզաթ Թանդօղանի պողոտայի անունը «Ձիթենու ճյուղ»-ով փոխարինելու վերաբերյալ առաջարկություն ենք ստորագրել: Այս երեկո առաջարկությունը կներկայացնենք ավագանու քվեարկությանը: Թող բարին լինի, մեր սուրբ նահատակների հոգին թող լուսավորվի»,- իր թվիթերյան էջում գրել է  Թունան:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցին ընդառաջ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կամ կարգավորելու են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, կամ ամբողջությամբ վատանալու են:  Նա նշել է, թե ԱՄՆ կողմից իրենք լուրջ սխալներ են նկատել: «Միացյալ Նահանգները չի պահում մեզ տված խոսքերը: Բնական է, որ ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ մենք՝ ղեկավարներս, կորցրել ենք հավատն այդ երկրի նկատմամբ: Խոսքերի փոխարեն հստակ քայլեր ենք ուզելու Թիլերսոնից: Մեր հարաբերությունները կրիտիկական կետի վրա են: Կամ հարաբերությունները կվերականգնվեն, կամ էլ այդ հարաբերություններն ամբողջությամբ կփչանան»,- ասել է Չավուշօղլուն: ԱՄՆ-ի հետ պաշտոնական Անկարայի հարաբերությունները լարվել էին Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ ամերիկյան իշխանությունները հրաժարվեցին Թուրքիային հանձնել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական կողմը մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Ավելի ուշ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին: Թուրքական կողմը իր զայրույթը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ-ն զինում է Սիրիայի քրդական PYD-ի զինյալներին, որին պաշտոնական Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

 

 

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարձակում «ՎՏԲ» բանկի վրա. հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Արդբեջանական ակնարկը Սարգսյանին. բլոկադան կշարունակվի Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան Սերժ Սարգսյանը մեղքը գցու՞մ է Եվրոպայի վրա Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը Ես հավատում եմ՝ կարող ենք ստեղծել լավ Հայաստան. Արա Աբրահամյան Երկու օտարների հանդիպումը «Մխիթարյանը սարսափելի էր». «Արսենալի» երկրպագուները դիմում են Վենգերին Մխիթարյանի վերաբերյալ Ժաննա Բուտուլյանը հիմա էլ Վաչե Ամարյանի հետ է. Տեսեք, թե ինչն է նրանց կապել... Այս կնոջ թաղումը դարձել է աշխարհի համար մեկ քննարկման առարկան. Այն ինչ եղավ նրա մահվանից 11 օր անց, մարդկանց շոկի ենթարկեց Սկեսուրը խեղդել է հարսին, ով մահվան էր հասցրել ամուսնուն` դավաճանելով մարզիչի հետ. Բայց դատավորը արդարացրեց նրան. Ահա թե ինչու Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երիտասարդ զույգը սիրով զբաղվում արագ ընթացող մոտոցիկլի վրա. Բայց նրանց վերջաբանն առավել շոկային է Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (Photo)
Կենդանակերպի այս 4 զույգերը երբեք չեն բաժանվի Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը. PHOTO «Տղամարդը չի դավաճանում, երբ գոհ է կնոջից». – անկեղծանում է մարմնավաճառը Կնոջը պարտադրել է ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել հարազատներին Ինչպե՞ս կանգնեցնել մազաթափությունը. Միջոց, որի մասին լռում է ողջ բժշկությունը Հարսանիքի լուսանկարիչը իր արած կադրերն էր նայում, երբ պատահմամբ դրանցից մեկում սարսափելի մի բան տեսավ, որը մինչ այդ չէր ... «Ամրագոտին փրկեց ինձ». դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել Ո՞ւմ դեմքը տեսաք առաջինը. տղայի՞, թե՞ աղջկա. տեսեք, թե ինչ է դա նշանակում 10 կախարդական խոսքեր, որոնց միջոցով տղամարդիկ կանանց անկողին են հասցնում Այս տղամարդու վրա շնաձկան հարձակումը փչացրեց ընտանեկան հանգիստը, իսկ իրականում դա փրկեց ընտանիքի նրա կյանքը. տեսեք, թե ի...
website by Sargssyan