Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց Երևանի ֆիզմաթ, «Այբ» դպրոցներում և «Հայաստան» համահայկական հիմնադրամում

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները հասարակական, կրթական, քաղաքական և գիտական տարբեր շրջանակների հետ:

Փետրվարի 12-ին Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց Երևանի ֆիզմաթ դպրոցում, Այբ դպրոցում և «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Ֆիզմաթ դպրոցում Արմեն Սարգսյանը եղավ մի շարք լսարաններում, շփվեց դպրոցի սաների հետ, խոստացավ մեկ ամիս հետո ևս այցելել և տեսնել նրանց աշխատանքի արդյունքները: Այնուհետև լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դպրոցի սաների մեծ մասը նախընտրում են կրթությունը շարունակել արտերկրում: «Սա 1980-ականների լավագույն դպրոցներից մեկն է, որը հիմնվել Երևանի պետական համալսարանի կողմից և միշտ համալսարանին փայլուն սերունդ է տվել: Դրա համար հրաշալի կլինի, եթե երեխաները դպրոցում ուսումն ավարտելուց հետո ցանկալի կլինի, որ երեխաները իրենց ուսումը շարունակեն Հայաստանի բուհերում, ոչ թե արտերկրում: Ես որևէ ձևով չեմ ցանկանում նսեմացնել աշխարհի լավագույն համալսարանները, սակայն իմ անձնական փորձը բերեմ´ ես սկսել եմ Երևանի պետական համալսարանից , ես էլ եմ մասնակցել օլիմպիադաների, պաշտպանել եմ իմ առաջին դիսերտացիան, իսկ հետո, երբ մեկնել եմ արտասահման´ Գերմանիա, Բրիտանիա, ԱՄՆ կամ այլ երկրներ, միշտ հպարտությամբ եմ ասել, թե որտեղից եմ գալիս: Մեզ մոտ դպրոցական և համալսարանական կրթության մակարդակը եղել է շատ բարձր»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա վստահ է, որ հարկավոր է ամեն ինչ անել Հայաստանում երեխաների համար կրթական լավագույն պայմաններն ապահովելու համար, որպեսզի նրանք դպրոցն ավարտելուց հետո ցանկություն ունենան հենց Հայաստանի բուհերում շարունակել կրթությունը: Արմեն Սարգսյանը նշեց, որ նախագահ ընտրվելու պարագայում փորձելու է իր ներդրումն ունենալ կրթության ոլորտը զարգացնելու գործում:

Այնուհետև Արմեն Սարգսյանն այցելեց «Այբ» դպրոց, որտեղ նույնպես շրջեց մի քանի լսարաններում, զրուցեց երեխաների հետ, ծանոթացավ դպրոցի ուսումնական ծրագրերին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամում Արմեն Սարգսյանը շփվեց բաժիններով, ծանոթացավ հիմնադրամի առօրյային: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նրան ներկայացրեց հիմնադրամի բազմամյա գործունեությունը նշելով, որ Արցախում և Հայաստանում իրականացվել է ավելի քան 50 հազար ծրագիր, այդ ամենի համար ներդրվել է ավելի քան 350 միլիոն դոլար:

Արմեն Սարգսյանի հետ առանձնազրույցում Արա Վարդանյանը քննարկել է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հարցերը: Արա Վարդանյանն անդրադարձել է նաև հիմնադրամի ընթացիկ ծրագրերին, ներկայացրել ամենամյա դրամահավաքի արդյունքում կատարվող աշխատանքները:

 

 

 

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարձակում «ՎՏԲ» բանկի վրա. հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Արդբեջանական ակնարկը Սարգսյանին. բլոկադան կշարունակվի Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան Սերժ Սարգսյանը մեղքը գցու՞մ է Եվրոպայի վրա Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը Ես հավատում եմ՝ կարող ենք ստեղծել լավ Հայաստան. Արա Աբրահամյան Երկու օտարների հանդիպումը «Մխիթարյանը սարսափելի էր». «Արսենալի» երկրպագուները դիմում են Վենգերին Մխիթարյանի վերաբերյալ Ժաննա Բուտուլյանը հիմա էլ Վաչե Ամարյանի հետ է. Տեսեք, թե ինչն է նրանց կապել... Այս կնոջ թաղումը դարձել է աշխարհի համար մեկ քննարկման առարկան. Այն ինչ եղավ նրա մահվանից 11 օր անց, մարդկանց շոկի ենթարկեց Սկեսուրը խեղդել է հարսին, ով մահվան էր հասցրել ամուսնուն` դավաճանելով մարզիչի հետ. Բայց դատավորը արդարացրեց նրան. Ահա թե ինչու Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երիտասարդ զույգը սիրով զբաղվում արագ ընթացող մոտոցիկլի վրա. Բայց նրանց վերջաբանն առավել շոկային է Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (Photo)
Կենդանակերպի այս 4 զույգերը երբեք չեն բաժանվի Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը. PHOTO «Տղամարդը չի դավաճանում, երբ գոհ է կնոջից». – անկեղծանում է մարմնավաճառը Կնոջը պարտադրել է ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել հարազատներին Ինչպե՞ս կանգնեցնել մազաթափությունը. Միջոց, որի մասին լռում է ողջ բժշկությունը Հարսանիքի լուսանկարիչը իր արած կադրերն էր նայում, երբ պատահմամբ դրանցից մեկում սարսափելի մի բան տեսավ, որը մինչ այդ չէր ... «Ամրագոտին փրկեց ինձ». դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել Ո՞ւմ դեմքը տեսաք առաջինը. տղայի՞, թե՞ աղջկա. տեսեք, թե ինչ է դա նշանակում 10 կախարդական խոսքեր, որոնց միջոցով տղամարդիկ կանանց անկողին են հասցնում Այս տղամարդու վրա շնաձկան հարձակումը փչացրեց ընտանեկան հանգիստը, իսկ իրականում դա փրկեց ընտանիքի նրա կյանքը. տեսեք, թե ի...
website by Sargssyan