Կհամարվի արդյո՞ք ազոտային թթվի կիրառումը ահաբեկչություն. Հայոց քաղաքացիական «կոյուղաջրերի» աղբյուրները

 

Analitik.am-ը գրում է.

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում ցուցադրական սադրանքներով հայտնի Երկիր Ծիրանի կուսակցության անդամները բեմադրեցին մինչ օրս իրենց ամենահաջողված ակցիան: ԵԾ անդամները, իրենց պնդմամբ, Նուբարաշենի կոյուղաջրերով լի գարշահոտ ապակե տարաներով սլացան քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությումբ: Դժվար է ասել, թե ինչ վերջնական նպատակ էին հետապնդում ընդդիմադիրները, քանի որ քաղաքապետարանի աշխատակիցները և ՀՀԿ ավագանիները խոչընդոտեցին կրեատիվ ակտիվիստներին: ԵԾ ավագանին ապտակեց ՀՀԿ ավագանուն, վերջինս համաչափ պատասխանեց, այնուհետև ԵԾ ավագանու մազերից քաշեցին ու հարվածեցին, իսկ հայտնի դերասան, ՀՀԿ ավագանու անդամ Գոռ Վարդանյանն ուժով ընդդիմադրին հեռացրեց դահլիճից:

Լուրեր տարածվեցին նաև, որ ապակե տարաներում ազոտային թթու էր գտնվում: Եթե այս լուրերը հաստատվեն, ապա հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան ԵԾ անդամները նախատեսում էին: Բանն այն է, որ այդ թթուն շատ վտանգավոր է, և նույնիսկ դրա գոլորշին կարող է առողջությանը ծանր վնաս հասցնել: Գուցե սա էր պատճառը, որ ԵԾ անդամները դեմքը փակել էին դիմակներով: Ըստ քիմիական հանրագիտարանների տված տեղեկության, այս թթվի գոլորշին, ի թիվս բազմաթիվ ծանր հետևանքների, կարող է նաև սրտանոթային համակարգի խափանման պատճառ դառնալ: Սա առավել ուշագրավ է, քանի որ միջադեպի արդյունքում դեռևս միակ հաստատված տուժողը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն է, ով ավագանիում տեղի ունեցածի հետևանքով հոսպիտալացվել է և սրտի վիրահատություն տարել: Հանրային վայրում նման թունավոր նյութի կիրառման իրավական հետևանքները կարող են կործանարար լինել ԵԾ անդամների ոչ միայն քաղաքական կարիերայի, այլ նաև ճակատագրի համար:

Միջադեպը միանգամից դարձավ սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների միակ քննարկվող թեման: Միանգամից հայտնվեցին ավանդական դարձած մոնտաժված տեսաձայնագրություններ, որտեղ կնոջ ապտակը չկա, իսկ տղամարդունը՝ կա: Հնչած մեղադրանքներին ավելացվեց նաև սեռական ոտնձգությունները, ինչը նույնպես, ըստ ավանդույթի, արվում է նման դեպքերի ժամանակ։ ԵԾ ավագանին հայտարարեց, որ իր կրծքին դիպչել են: Սեռական ոտնձգությունների գծով մասնագիտացած բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ սա բաց չթողեցին և իրենց ողջ պոտենցիալը ներդրեցին, որ արտասահմանյան դոնորները հասկանան, որ ներկա պահին Արևմուտքում շատ նորաձև թեման իր ուրույն տեղն ունի նաև Հայաստանում, ուստի պետք է պատշաճ կերպով ֆինանսավորում լինի: Գրանտը կգրեն, ըստ ամենայնի, կստանան ավելի շատ, քան ստանում էին առհասարակ, կծախսեն և․․․ Հենց այստեղ է հայոց քաղաքական համակարգի իմպոտենցիայի հիմնական պատճառներից մեկը: Ակտիվիստները չեն փորձելու վիճակագրությամբ ապացուցել Հայաստանում ահագնացող սեռական ոտնձգությունների վտանգը: Դա չեն անելու նաև դոնորները: Ակտիվիստին փող է պետք, իսկ դոնորին՝ ազդեցություն:

Եթե մի կողմ դնենք հռետորաբանությունն ու բարոյափիլիսոփայական լիրիկական շեղումները, ապա երկու կողմերից որևէ մեկին բուն խնդրի լուծում անհրաժեշտ չէ: Ավելին, խնդրի լուծումը հակասում է թե՛ ակտիվիստի, թե՛ դոնորի անձնական շահին: Սա է պատճառը, որ, չնայած տարիներ շարունակ դոնորները ֆինանսավորում են համասեռամոլների հանդեպ հանդուրժողականություն սերմանող ծրագրեր և չնայած այդ գրանտերը ստացող ակտիվիստները բավականին սկզբունքային են թվում (քաղաքապետարանի մուտքի դիմաց տեղի ունեցող ակցիայում նույնպես նրանք առաջնագծում էին), բուն հանդուրժողականությունը չի ավելանում, իսկ երիտասարդների շարքերում անհանդուրժողականությունը նույնիսկ աճում է: Ոչ մեկ չի փորձում բուն խնդրին լուծում տալ․ Ակտիվիստին պետք է փող, իսկ դոնորին՝ մեդիա բովանդակություն: Արդյունքում հանրության մոտ շարունակաբար անկում է ապրում վստահության աստիճանը թե՛ ՀԿ-ների, թե՛ ԶԼՄ-ների հանդեպ:

Սա անհանդուրժողականության աստիճանի հետ մեկտեղ արձանագրվում է նույն գրանտերի շրջանակներում անցկացված հարցումներում: Մի պայծառ օր էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զարմանքով արձանագրում է, որ ԵՊՀ ուսանողներն ԱՄՆ-ն համարում են ահաբեկչության հիմնական հովանավորող: Բա ու՞մ համարեն: «Սասնա Ծռեր» խմբին ոչ «Սպուտնիկ»-ն է արդարացնում, ոչ էլ Russia Today-ը, դա անում է ԱՄՆ կոնգրեսից ֆինանսավորվող ու Բաքվի շահերին ծառայող «Ազատություն» ռադիոկայանը:

ԶԼՄ-ներին էլ բացարձակ չի հետաքրքրում բովանդակային բաղկացուցիչը, որովհետև նրանք էլ են նույն գրանտների հույսին ապրում: Ահա թե ինչու գրվեցին բազմաթիվ ավանդական բիրտ-ռեժիմ ոճի նյութեր, մինչդեռ, բուն խնդիրը մոռացության մատնվեց, քանի որ բուն նպատակը բուն խնդրի հետ կապ չուներ: Ոչ մեկին չի հետաքրքրում Նուբարաշենի բնակիչների խնդիրները՝ կապված կոյուղու հետ: Դա, ըստ ամենայնի, բնակիչներին էլ չի մտահոգում, այլապես, դժվար նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ին քվե տար։

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, օրեր առաջ շահարկելով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու թեման, զգուշացնում էր, որ սրացումներ տեղի կունենան: Պարզ է, որ նա սեփական վարչապետության մասին չէ, որ հոգ է տանում… Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ Զարուհին վարչապետի կամ որևէ այլ լուրջ քաղաքական պաշտոն զբաղեցնելու ամբիցիաներ չեն կարող ունենալ՝ թանկացումների դեմ անցկացվող երթը և Փոստանջյանի ակցիաները դրա վառ ապացույցն են: Այս սրացումները միանգամայն այլ մարդու փորացավի արտացոլանք են: Նույն Փաշինյանը միջադեպից րոպեներ անց շտապեց քաղաքացիներին հավաստիացնել, որ ՀՀԿ-ն միայն բռնի ուժն է հասկանում, հասկանալով, որ քաղաքական որևէ այլ տարբերակով հնարավոր չի ավարտել «Սասնա Ծռեր»-ի սկսած գործը և Կարեն Կարապետյանին կարգել վարչապետ:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարձակում «ՎՏԲ» բանկի վրա. հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Արդբեջանական ակնարկը Սարգսյանին. բլոկադան կշարունակվի Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան Սերժ Սարգսյանը մեղքը գցու՞մ է Եվրոպայի վրա Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը Ես հավատում եմ՝ կարող ենք ստեղծել լավ Հայաստան. Արա Աբրահամյան Երկու օտարների հանդիպումը «Մխիթարյանը սարսափելի էր». «Արսենալի» երկրպագուները դիմում են Վենգերին Մխիթարյանի վերաբերյալ Ժաննա Բուտուլյանը հիմա էլ Վաչե Ամարյանի հետ է. Տեսեք, թե ինչն է նրանց կապել... Այս կնոջ թաղումը դարձել է աշխարհի համար մեկ քննարկման առարկան. Այն ինչ եղավ նրա մահվանից 11 օր անց, մարդկանց շոկի ենթարկեց Սկեսուրը խեղդել է հարսին, ով մահվան էր հասցրել ամուսնուն` դավաճանելով մարզիչի հետ. Բայց դատավորը արդարացրեց նրան. Ահա թե ինչու Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երիտասարդ զույգը սիրով զբաղվում արագ ընթացող մոտոցիկլի վրա. Բայց նրանց վերջաբանն առավել շոկային է Շատ կսարսափեք՝ տեսնելով, թե ինչի համար է այս աղջիկը կտրել մատը. իսկ դուք կհամարձակվեի՞ք (Photo)
Կենդանակերպի այս 4 զույգերը երբեք չեն բաժանվի Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը. PHOTO «Տղամարդը չի դավաճանում, երբ գոհ է կնոջից». – անկեղծանում է մարմնավաճառը Կնոջը պարտադրել է ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել հարազատներին Ինչպե՞ս կանգնեցնել մազաթափությունը. Միջոց, որի մասին լռում է ողջ բժշկությունը Հարսանիքի լուսանկարիչը իր արած կադրերն էր նայում, երբ պատահմամբ դրանցից մեկում սարսափելի մի բան տեսավ, որը մինչ այդ չէր ... «Ամրագոտին փրկեց ինձ». դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել Ո՞ւմ դեմքը տեսաք առաջինը. տղայի՞, թե՞ աղջկա. տեսեք, թե ինչ է դա նշանակում 10 կախարդական խոսքեր, որոնց միջոցով տղամարդիկ կանանց անկողին են հասցնում Այս տղամարդու վրա շնաձկան հարձակումը փչացրեց ընտանեկան հանգիստը, իսկ իրականում դա փրկեց ընտանիքի նրա կյանքը. տեսեք, թե ի...
website by Sargssyan