Կուսաթաղանթի վերաբերյալ տարական պատկերացումներ և այլ հարցեր. Սեքսապաթոլոգը պատասխանում է հարցերին

 
 
Առավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: 

Գայանե/Հարց- Բարև Ձեզ, ինձ մոտ կա սեռական ցանկության պակաս: Ընդհանրապես ցանկություն չեմ ունենում, խնդրում եմ ասեք՝ դա ինչի՞ց է:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Սեռական ցանկության նվազման կամ բացակայության պատճառները բազմազան են` տարիք, դեպրեսիա, սթրես, նևրոզ, անկանոն սննդակարգ, հորմոնային որոշ խանգարումներ: Սեռական ցանկության նվազումը բնորոշվում է սեքսուալ երևակայության աղքատացմամբ, սեռական ցանկության նվազմամբ կամ լրիվ բացակայությամբ, ինչը լրջորեն անհանգստացնում է անձին և հաճախ պայմանավորված չէ ոևէ հիմնական հիվանդությամբ: Սեռական ցանկության տևական բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ խոր միջանձնային խնդիրների, անձի նևրոտիզացիայի, ինչպես նաև տարբեր սոմատիկ հիվանդությունների զարգացման համար:

Վարդան/Հարց- Բարև Ձեզ: Մի քանի օր առաջ գնացի սեռավարակի համար անալիզ տվեցի,պարզվեց որ ինձ մոտ առկա է Գարդներելլա և սնկային: Երկու բժշկի մոտ գնացի. մեկը դեղեր նշանակեց, մյուսը ասաց, որ լուրջ բան չի, հենց իմունիտետդ բարձրանա կվերանան այդ հիվանդությունները: Կխնդրեի ինֆորմացիա տայիք այդ հիվանդության վերաբերյալ և արդյոք հնարավոր է առանց որևէ բուժման վերանան այդ հիվանդությունները:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Գարդներելան բավական լայն տարածում գտած հիվանդություն է: Գարդներելան համարվում է կանացի հեշտոցամուտքի մանրէ, որը բավական տարածված է: Այն կարող է հայտնաբերվել մրսածության, հորմոնային խանգարման, երկարատև հակաբիոտիկոթերապիայի հետևանքով: Այս հիվանդության պատճառներից մեկն այն է, որ կնոջ հեշտոցում կան լակտոբակտերիաներ, որոնք առաջացնում են թթվային միջավայր: Այն ճնշող ազդեցություն ունի այդ մանրէների վրա: Երբ լակտոբակտերիաների ճնշող ազդեցությունը սկսում է նվազել, գարդներելայի համար բարենպաստ միջավայր է ստեղծվում: Գարդներելոզի ժամանակ լինում է սպեցիֆիկ ձկան հոտ, թույլ քանակի սպիտակ, մոխրագույն արտադրությամբ: Չի բացառվում, որ գարդներելան առաջանա, ինչպես արդեն նշեցինք, անտիբիոտիկների օգտագործումից հետո` մրսածության հետեւանքով կամ, ինչպես նաեւ ներհեշտոցային լվացումներից: Իր բուժման մեխանիզմով գարդներելան ամենահեշտ բուժվող հիվանդություններից մեկն է համարվում: Բուժումից հետո պետք է պարտադիր բարձրացվի հեշտոցի թթվայնությունը, կարգավորվի դիմադրողականությունը, իսկ դրա համար նշանակվում են անհրաժեշտ դեղամիջոցներ:

Արարատ/Հարց- Ես 22 տարեկան եմ: Ինձ մոտ սեռական ակտից հետո աջ ամորձու շրջանում նկատվում է անհանգիստ վիճակ, մեկ-մեկ նաև ցավեր: Նման բան նկատվում է նաև սեռական օրգանի գրգռվելուց հետո: Օրգազմի ժամանակ նույն աջ ամորձին կծկվում, փոքրանում է: Մեկ-երկու ամիս է ինչ կա այս խնդիրը: Ինչի հետ է դա կապված, վտանգավոր է արդյոք: 

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Ցավը յուրովի ազդանշան է սեռական համակարգի անառողջ վիճակի վերաբերյալ:  Նման պատկեր կարող է առաջանալ սեռական օրգանների, մասնավորապես, ամորձիների շագանակագեղձի,  սերմնաբշտերի, սերմնածորանների բորբոքման ժամանակ: Պետք չէ հապաղել, ցանկալի է ստուգվել՝ ցավի բնույթը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Ստույգ ախտորոշման համար պետք է նաև սերմնահեղուկի մանրակրկիտ հետազոտություն կատարել, որից հետո նշանակել համապատասխան բուժում: Առո՛ղջ եղեք:

Գոհար/Հարց- Ես շատ հազվադեպ և շատ կարճ տևողությամբ եմ զգում սեռական բավարարվածություն: Ի՞նչ անել: 

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Օրգազմը սեռական գրգռման գագաթնակետն է, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուճեղ զգացումով: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների /հիմնականում՝ սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Սեռական բավարարվածության խնդիրները կարող են պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով՝ հոգեբանական, ֆիզիկական կամ միջանձնային: Իհարկե, այն կարելի է վերականգնել , պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները: Պարզապես պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե Դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում խնդիրը կարգավորվի, նույնիսկ ծննդաբերությունից հետո:

Լյուսի/Հարց-Եթե կուսաթաղանթն արտաքինից փակ է, նշանակում է՝ տվյալ աղջիկը կույս է:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Կուսաթաղանթը արտաքինից փակ կամ բաց չի լինում: Դա բարակ թաղանթ է, որը մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 2-3 սմ խորության վրա: Այն կարող է լինել կլորավուն, մեկ կամ մի քանի անցքով, հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Երբեմն կուսաթաղանթը լինում է կիսալուսնաձև: Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում:

Նելլի Գ./Հարց- Հարգելի բժիշկ: Գանգատվում եմ կանացի սեռական օրգանի արտաքին շրթունքի վրա անտանելի քորով, որը սկսվում է ամեն երեկո: Առավոտյան քորի զգացում չեմ ունենում, կամ՝ հազվադեպ, իսկ երեկոյան ուժեղ քորի զգացում: Ունեցել եմ սնկային հիվանդություն՝ բուժվել եմ: Այտուցված վիճակ՝ չկա նախքան քորը, քորից հետո այն կարմրում է և այտուցվում ցանի տեսքով: Հարց: Ինչի՞ արդյունք կարող է լինել, գուցե կա՞ ալերգիա, արդյո՞ք դա լուրջ խնդիր է: Կանխավ շնորհակալություն:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Ալերգիայի տարբերակը չի բացառվում: Սակայն Ձեր նկարագրած պատկերը  կարող է պայմանավորված լինել լիարժեք չբուժված կամ կրկնվող սնկային ախտահարմամբ կամ բորբոքումով: Նման դեպքերում է ցանկալի է կատարել սեռավարակների ստուգում, ընդ որում՝ ԵՐԿՈՒՍՈՎ: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սեռական օրգանների հիգիենային /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով` օգտագործելով ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ գելեր/, օգտակար են նաև Երիցուկի թուրմով լվացումները: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել` առանց տեսնելու և հետազոտելու: Առողջ եղեք:

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan