Ովքե՞ր են հայկական շոու բիզնեսի օրինակելի զույգերը

BlogNews.am-ը գրում է.

Վալենտին. սա այն տոնն է, որին սպասում են բոլորը՝ սիրահարվածներն ու ամուսինները, պատանիներն ու երիտասարդները։ Մեր շոուբիզնեսյան աստղերից շատերի աչքերն են այսօր փայլում երջանկությունից, մեծ ոգևորությամբ նշում են սիրո տոնն իրենց սիրելիի հետ։ Նրանցից շատերը սիրում են իրենց երջանկության մասին պատմել հանրությանը, իսկ շատերն էլ՝ հակառակը, այն գաղտնի են պահում։ Մենք փորձել ենք մի քանի սիրառատ զույգերի միջոցով սեր փոխանցել ընթերցողին՝ շնորհավորելով բոլորի սիրո տոնը։

Արամե և Աննա  Թովմասյան

27579416_148039122546749_7830219263192334336_nՄիշտ սիրով և տարբերվող զույգերից են Արամեն ու Աննան։ Նրանք երբեք գաղտնի չեն պահում իրենց զգացմունքներն ու շատ ակտիվ կիսվում են իրենց նկարներով Ինստագրամում։ Մենք մաղթում ենք, որ նրանց սերը հարատև լինի, իսկ իրենց փոքրիկ գեղեցկուհուն՝ անհոգ մանկություն։

 Աննա Դովլաթյան և Դավիթ Աղաջանյան

28053859_1291438544333023_1793279295_n

Իրենց յուրահատուկ և հեքիաթային սերն են սփռել հայկական շոու բիզնեսում Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը։ Հեքիաթ հիշեցնող նրանց նշանադրության լուսանկարները շոյեցին բոլոր սիրահարների սրտերը։

Սարգիս և Մանո Գրիգորյաններ 2fdb437e9b9f6a4c35943aa0098adda1

Այս օրերին դերասան Սարգիս Գրիգորյանն ու իր կինը՝ Մանո Գրիգորյանը, պարզապես շշմեցնում են իրենց օրիգինալ, սիրառատ և կրքոտ վալենտինյան նկարներով։ Նրանք հայկական շոու բիզնեսի ամենաօրինակելի ընտանիքներից են։ Նրանց մեծ սերը փոխանցվել է 2 հրաշք աղջիկներին, որոնց մասին վկայում են նրանց փայլփլող ու անհոգ աչքերը։

Գոռ Հակոբյան և Հրուշ Մնոյան

28001018_1291443824332495_995830622_n

Վերջերս երիտասարդների ականջն են շոյում «Ֆուլ հաուս»-ում Ֆելո անունով հայտնի Գոռ Հակոբյանի երգերը։ Մենք վստահ ենք, որ նրա բոլոր երգերը նվիրված են իր գեղեցկուհի կնոջը. Գոռը լավ տարբերակ է գտել իր սերն արտահայտելու։

Հայկո  և Անահիտ Սիմոնյան

24274270_394284457667017_3617738626588213248_n.jpg

Անահիտն ու Հայկոն ևս հայկական շոու բիզնեսի օրինակելի զույգերից են։ Նրանց ամուսնության մեծ ձեռքբերումն է որդին՝ Արմանը։

Մովսես Երեմյան և Աննա Սիմոնյան

27581610_1779583382349397_8030133047175151616_n

Այժմ ամուսինները նկարահանվում են «Նռան հատիկ» սերիալում։ Մովսեսի կինն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, և պարզ երևում է, որ նրանք երջանիկ են։

Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյաններ

18380523_1355907061141182_2673761349581930496_n

Շատ խոսակցությունների առիթ տված զույգը երջանիկ է. նրանք  ունեն որդի, և Ալեքսանդրը հաճախ է իր Ինստագրամի սթորիներում ընտանքի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակում։

Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

27879887_1706732296049583_743498412766265344_nԻսկական օրինակելի ընտանիք է Գրիգորի և Հռիփսիմեի ընտանիքը։ Նրանք ունեն երկու որդի։ Ամուսինները նաև  ընդհանուր աշխատանք և համատեղ տեսահոլովակներ ունեն։

Արևիկ Ուդումյան և Արամ Վարդևանյան

top_77816e0d08e9e24a28654d68af90e6b0

Արևիկ Ուդումյանը նույնպես ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա սիրում է և սիրված է։ Երջանիկ է իր որդով, ում էլ իր ուժն է համարում։

Սիրուշո և Լևոն Քոչարյան

15081

Դեռ վաղուց են նրանք առանձնանում իրենց սիրո յուրահատուկ պատմությամբ։ Ամուսինները դեռ դպրոցական տարիներին էին սիրում իրար։ Նրանց սերը ուժեղ էր և զորեղ, հաղթահարեց բազում խոչընդոտներ, որի վառ ապացույցն էլ հենց նրանց 2 որդիներն են։

 

Սերը ուժ է տալիս բոլորին և գունավորում կյանքը։ Շնորհավոր բոլոր սիրահարների տոնն ու անսպառ սեր մաղթում բոլորին։

Կարապետյանի հավաքվող ճամպրուկը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն... Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. Տարոն Մարգարյան Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 2018թ. ինտրիգներից մեկը ուժայինների միջև կոնֆլիկտն է Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար» Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ Արթուր Գևորգյան. «Երևանի քաղաքապետարանը շարունակելու է գործել բաց և թափանցիկ աշխատակարգով» Նոր խաղացողներ՝ հին խաղացողի համար «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր
website by Sargssyan