«Սեզոնային աբիժնիկները» կրկին ակտիվացել են

Սմբատ Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այն որ «Առինջ մոլի» առևտրականների բողոքը դառնալու էր վերջին ժամանակների ամենաշատ լուսաբանվող ու շահարկվող թեման, պարզ էր ի սկզբանե։ Հայաստանում վաղուց նման հուժկու բողոքի ալիք չէր եղել։

Բայց այն, որ ինչ-որ մութ տեղերից կհայտնվեն կորած դեմքեր, ովքեր կփորձեն այս բողոքի ալիքի վրա սեփական ձեռքերը տաքացնել ու Գագիկ Ծառուկյանի անունը շահարկել, թերևս մի քիչ անսպասելի էր։ Անսպասելի էր ոչ թե այն պատճառով, որ նման մարդիկ չկան․ ցավոք սրտի այսօր դաշտը վխտում է «սեզոնային աբիժնիկներով», ովքեր տարբեր պրոցեսների ընթացքում հանկարծ դուրս են գալիս ջրի երես ու սկսում են հիշացնել իրանց մասին։ Անսպասելի էր այն պատճառով, որ առևտրականների արդարացի բողոքը շահարկման տեղիք չէր տալիս։

Բայց պարզվում է, որ նման դուրսպրծուկներ միշտ էլ լինում են, որոնք պատրաստ են անգամ «Առինջ մոլի» թեման ծառայեցնել իրենց շահերին։ Նման մեկն է նաև ոմն Տիգրան Հովհաննիսյանը, ով տևական փորձերից հետո վերջապես այսօր հաջողացրել է ասուլիսով հանդես գալ և ստոր ստեր խոսել Գագիկ Ծառուկյանի մասին։

Ցավոք ծախու դեմքերի այս ժամանակում ստեր բարբաջելը դարձել է սովորական երևույթ։Բայց Ծառուկյանին ժողովուրդը վաղուց է ճանաչում ու նման խաբեբաների ասածներով չէ, որ պետք է կարծիք կազմի նրա մասին։ Պարզապես սա դառնում է վատ ավանդույթ, երբ ամեն մի դուրսպրծուկ հնարավորություն է ստանում եթեր դուրս գալու ու կայքերում երևալու, ինչն էլ հնարավորություն է տալիս տիրաժավորելու նրանց ասած ստերը։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան լրատվադաշտը լցված է դեղին մամուլով, որոնք պատարստ են կուլ տալ ցանկացած սուտ՝ կեղծ սկանդալներ սարքելու և տարածելու համար։ 

Մի բան պարզ է դուրսպրծուկների կյանքը մի քանի օր է, ուստի այսօրինակ սրիկաների վաճառված խոսքերն էլ վաղը հօդս կցնդեն, մնում է պարզել թե այս անգամ ի՞նչքան գումարի դիմաց են հնչել ստերը ։

Loading...
loading...
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ. «Պորտուն» հզոր մրցակից է Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահացել է մեկ մարդ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում Թոմաս Մյուլեր. Չեմ կարող ասել, որ «Բավարիան» դժգոհ է վիճակահանությունից ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ Կոստանյան. Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Կոուտինյոն պատրաստ է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում», որպեսզի ամռանը տեղափոխվի «Բարսելոնա» Փրկարարները Բաղրամյան պողոտայի տներից մեկում հայտնաբերել են դի Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ՝ բանակցությունների համար Իջևանում մոտոցիկլետով վրաերթի հետևանքով քաղաքացի է մահացել Բաղրամյան-Դեմիրճյան և Տիգրան Մեծ-Գլինկա խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ Վիգեն Քոչարյանը՝ «Կառավարության բարեփոխիչ», Անի Բալխյանը՝ «Խիզախ կին». անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Ռեալը» հրաշալի մարտահրավեր է փարիզյան ակումբի համար Առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում Հայաստանը շահագրգռված է, որ աքսելերատորների ոլորտն ընդգրկվի մեր իրականությանը. ՀՀ վարչապետ Արցախի խորհրդարանը «Բաց դռների օրվա» շրջանակներում հյուրընկալել է դպրոցականների և ուսուցիչների Օլիվյե Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
website by Sargssyan