ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումն ուղղակի առողջ տրամաբանության հաղթանակն է` ցուցաբերված և՛ ԵՄ մեր ընկերների, և՛ մեր կողմից. Սերժ Սարգսյան

Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ուղղակի առողջ տրամաբանության հաղթանակ է՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր ընկերների, և՛ մեր կողմից:  «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր այս մասին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով Արտակ Ալեքսանյանի դիտարկմանը, թե, ըստ էության, Եվրամիությունը գնաց փոխզիջման և ստորագրեց համաձայնագիրը հենց այն կառուցվածքով և փիլիսոփայությամբ, որն առաջարկում էր Հայաստանը և անձամբ Սերժ Սարգսյանը, Նախագահը, մասնավորապես, նշել է.

«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձևակերպումների ներքո, սա իմ համոզմունքն է: Կարծում եմ` առողջ տրամաբանությունն իրոք հաղթեց։ Եթե որևէ կողմ պայմանագիր է ստորագրում, դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի, գոնե, նվազագույնին: Այնպես որ, թե ինչ ճանապարհներով ենք հասել պայմանագրի ստորագրմանը՝ զուտ բանակցային պրոցես է: Մեզ համար երբեք երկխոսությունն Արևմտյան և Արևելյան ուղղություններով չի դիտարկվել որպես հակադրություն։ Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ, թեև դժվար է Ռուսաստանն անվանել Արևելք, բայց կոնկրետ Ռուսաստանի հետ: Շատ լավ առիթ է, որպեսզի ես հակիրճ անդրադառնամ բանակցությունների պատմությանը, որովհետև շատ մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ էին հայտնում մինչ համաձայնագրի ստորագրումը, ուղղակի, երևի, իրենց նեղություն չէին տվել մի քիչ հետ գնալ և սկսել ակունքներից:

Եթե հիշում եք` Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2010 թվականին, և այն ժամանակից սկսած մենք բանակցություն էինք վարում այդ ծրագրի արդյունքներից օգտվելու, համաձայնագիր ստորագրելու համար: Եվ, եթե հիշում եք, նույն ժամանակահատվածում, նույնիսկ դրանից մի քիչ ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում: Երբ Եվրամիության հետ բանակցությունների առաջին փուլը սկսում էիք, մենք անկեղծորեն մեր եվրոպացի գործընկերներին ասացինք, որ` տեսե՛ք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը, և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ՌԴ-ի հետ, իհարկե, նաև ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Մենք ասացինք, որ չենք կարող բանակցել մի թեմայի, մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերին: Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին, և, ինչպես իրենք ասացին, ըմբռնումով մոտեցան։ Մենք տևական ժամանակ բանակցում էինք, բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել, թե` գիտեք, Եվրասիական տնտեսական միության այս դրույթները հակասում են մեր պայմանագրի այս դրույթներին և այլն, և այլն։ Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջև: Եվ մենք ստիպված էինք հիշեցնել, որ մենք դեռևս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, և եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենն արել ենք թափանցիկ` բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արևելյան գործընկերության այս ծրագիրը` Ասոցացման համաձայնագիրը, չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին:

Եվ երբ մարդիկ խոսում են ու ասում՝ իբրև 1 գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար սա, իհարկե, շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն, քննարկումները կան, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող:

Լրագրողի հարցին, թե Հայաստանի եվրոպացի գործըներները ՀՀ–ի` ԵԱՏՄ-ին միանալու որոշմանը տեղեկացվել են 4 ամիս առա՞ջ, Նախագահ Սարգսյանը պատասխանել է .

«Այո, իհարկե, բայց խոսքը միայն դրա մասին չէ, խոսքը նաև հրապարակային ելույթների մասին է, որոնք դժվար չէ վեր հանել և տեսնել: Բոլոր դեպքերում, բանակցությունները շարունակվեցին, շարունակվեցին նոր սկզբունքների ներքո և դա հիմնականում տեղի ունեցավ 2015 թվականին` Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում: Ռիգայի գագաթնաժողովն, այս առումով, պատմական է։ Այստեղ որոշում կայացվեց, որ Արևելյան գործընկերության երկրներին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել: Այո՛, մեզ բոլորիս մի ընդհանուր բան է միավորում՝ բոլորս հետխորհրդային երկրներ ենք, բայց Հայաստանն էապես տարբերվում է և՛ Ուկրաինայից, և՛ Բելառուսից, իհարկե, և՛ Մոլդովայից, այնպես, ինչպես Վրաստանը տարբերվում է Ուկրաինայից, Ադրբեջանից և այլն: Բանակցություններն արդեն շարունակվեցին այդ ոգով, և ես ուրախ եմ, որ, իրոք, համաձայնագիրը հաջողվեց ստորագրել։ 

Ինչպես ասացի՝ ես դա համարում եմ ուղղակի առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր ընկերների, և՛ մեր կողմից: Խնդիրն այստեղ ուրիշ է. գիտեք, երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր կարող է հակադրություն լինել, թեև ինչ-որ տեղ պարտավոր ենք մտածել, մեր գործողությունները միայն սրանով պայմանավորելով մենք շատ բանի չենք հասնի: Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, մաքսային միությունը հսկայական շուկա ունի, և մեր նպատակը պետք է լիներ, և այդպիսին էլ կա, որ արտահանումը խթանվի: Այսինքն՝ մենք շատ-շատ ավելի ապրանք պետք է արտադրենք և արտահանենք, և հիմա էլ դա մեզանից է կախված: 

Որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, այդ ապրանքները կարող ենք հավասարապես արտահանել Եվրասիական տնտեսական միության շուկա և Եվրամիության շուկա։ Ուղիղ այնպես, ինչպես հիմա է տեղի ունենում. մեր արտահանումների 28 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության շուկային: Դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային։ Իհարկե, կառուցվածքային տարբերություն կա` որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք, բայց, բոլոր դեպքերում, ծավալն այդպիսին է: Մենք պետք է այդ ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահեր, ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ: Նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում, կան այդպիսի օրինակներ»:

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan