Հայաստանից ապրանքների արտահանումն առաջին անգամ հատել է 2 միլիարդի սահմանը. հետևողական աշխատանք և սպասելի ցուցանիշ

Հայաստանում այս տարվա 11 ամիսներին տնտեսական աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել: Հունվար-նոյեմբերին արտահանման ծավալներն Հայաստանի անկախության ժամանակաշրջանում առաջին անգամ գերազանցել են 2 միլիարդ դոլարը:

Ինչպես նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, նման ցուցանիշը սպասելի էր և կառավարության՝ արտահանմանն ուղղված հետևողական քաղաքականության արդյունք:

«Ապրանքների արտահանումն առաջին անգամ հատել է 2 միլիարդի սահմանը: Նման ցուցանիշն, անշուշտ, սպասելի էր, քանի որ, հանդիսանալով տնտեսության շարժիչ ուժերից մեկը, արտահանումը ողջ տարվա ընթացքում արձանագրել էր կայուն աճի միտում»,-ասաց փոխնախարարը: Նրա խոսքով` տնտեսական ակտիվության 7.3 տոկոս աճն էլ ամենաբարձրն է վերջին հինգ տարիների ընթացքում:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տեղեկանքի` 2017-ի հունվար-նոյեմբերին երկնիշ աճ է ապահովվել ծառայությունների ծավալում (14.2), առևտրի շրջանառության (14.4), արդյունաբերական արտադրանքի ծավալում (12.3), արտաքին ապրանքաշրջանառության (26.4), արտահանման (23.5) և ներմուծման (28) ոլորտներում: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում, այն դեպքում, երբ նախորդող ամիսներին այս շարքը համալրում էր նաև շինարարության ոլորտը: Այն ողջ տարվա ընթացքում առաջին անգամ ակտիվացման նշաններ է ցույց տվել՝ 11 ամսում աճելով 0.3 տոկոսով (324 միլիարդ 558 միլիոն դրամ): Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշը 4.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

«Ծառուկյան» դաշինքն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում. Գագիկ Ծառուկյանն արտերկրում է Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Վարդենյաց լեռնանցքը փակ է Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա ՀՀ դեսպանը կարևորել է սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
Ընտրեք ոսկերչական գործերից մեկը և իմացեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր իդեալական տղամարդը Եթե ամուսնանաք գիրուկի հետ, մյուս տղամարդկանցից 10 անգամ ավելի երջանիկ կլինեք. ահա, թե ինչու Սուպեր Սաքոն և իր կանացի պայուսակը (Photo) Ծննդյան ամսաթվով պարզում ենք՝ ինչ է ձեզ սպասվում 2018 թ.-ին Արմենչիկի կինը, Սուպեր Սաքոն, Անդրեն և այլ հայտնիներ՝ Անահիտ Սիմոնյանի նորաձևության սրահի ճոխ բացմանը «Շորդ թարս ես հագել»․ Ձյունիկի նոր հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել Առանց դիմահարդարման Ժաննա Բուտուլյանին կնախանձեն բոլոր աղջիները (լուսանկար, տեսանյութ) Ինչպե՞ս կարող էր Անատի Սաքանյանը այսպիսի հնաոճ իր կրել (լուսանկար) Տխուր եք և անտրամադիր.10 պարզ հնարք և ձեզ կզգաք ուրախ ու երջանիկ Այս երեխայի մայրը պատմում է՝ ինչպես կարելի է 8 ամսական երեխային սովորեցնել քնել և չլացել գիշերները․ հրաշք մեթոդ
website by Sargssyan