Էդուարդ Շարմազանովն առանձնացնում է ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները

 
 

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը համարում է ազգային, պետական և համահայկական առաջնորդի ելույթ և հստակ ուղերձ, որում կա մի քանի կարևոր կետ: Ազգային ժողովի փոխնախագահն առանձնացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթի կարևոր շեշտադրումները: 

«Պարոն Նախագահը հստակ արձանագրեց, որ Հայաստանը շարունակում է ժողովրդավարության զարգացումը, Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է զարգացնել հարաբերությունները Եվրոպական Միության հետ, Հայաստանը շահագրգռված է և հավատում է, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական Միությունը դառնալու են գործընկերներ, որովհետև դա է պահանջում երկու միությունների անդամ երկրների ժողովուրդների շահերը:

Պարոն Նախագահը նաև արձանագրեց, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերություններում չի ընդունելու որևէ նախապայման, երբեք կասկածի տակ չի դնելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը և Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը հավելեց, որ ՀՀ Նախագահի ելույթում կային շատ հստակ շեշտադրումներ: Առաջինն այն է, որ Հայաստանը շարունակելու է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ և զարգացնել ժողովրդավարական համակարգը, Հայաստանը ինքը իրեն համարում է եվրոպական արժեքային համակարգի, եվրոպական ընտանիքի անբաժանելի մաս` անկախ նրանից այդպես են համարում Եվրոպայում, թե ոչ, որովհետև Եվրոպան նախևառաջ արժեքային համակարգ է`մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարություն, քրիստոնեական արժեքներ, որոնք Հայաստանը դավանում է: 

«Պարոն Նախագահը խոսեց հստակ այն առաջընթացի մասին, որ արձանագրել է Հայաստանը: Նա խոսեց ընտրությունների որակի և ընտրական օրենսգրքի վերաբերյալ, հստակ նշեց, որ ընդունված ընտրական օրենսգիրքը իր կենսունակությունն ապացուցել է ապրիլյան ընտրությունների ընթացքում, ինչը բոլոր միջազգային կառույցների գնահատականն է: Նախագահը կարևորեց դատական և քրեական օրենսգրքերի ընդունումը և ամենակարևորը` նա նշեց, որ ժողովրդավարական համակարգն առանց անաչառ դատական համակարգի անհնար է: Պարոն Նախագահը հստակ խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Ավելին` նա այդ բարձր ամբիոնից նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի իշխանությունների համար կարևոր գերակայություն և շեշտեց, որ առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է կոռուպցիայի կանխարգելման մասին օրենք»,- մանրամասնեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ՀՀ Նախագահն անդրադարձավ նաև այն կնճռոտ խնդիրներին, որոնք եղել են ԵԽԽՎ-ում: «Խոսքը նախևառաջ այն կոռուպցիոն սկանդալն էր կամ արժեքային ճգնաժամը, որը մի քանի ամիս առաջ թևածեց ԵԽԽՎ-ում: Այդ կոռուպցիոն սկանդալում ներառված ԵԽԽՎ նախկին նախագահը, ինչպես նաև մի շարք պատգամավորներ ստվեր գցեցին ԵԽԽՎ-ի միջազգային հեղինակության վրա»,- ասաց նա: 

Էդուարդ Շարմազանովը կարևորեց այն, որ ՀՀ Նախագահը արցախյան շարժման 30-ամյակին նախաշեմին հստակ խոսեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անբեկանելիության մասին: 

«Նա նշեց, որ Արցախի ժողովրդի պայքարը նախևառաջ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է: Ավելին` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խաղաղ իրացմանը Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթի հայ բնակչության կոտորածով: Այդ բարձր ամբիոնից պարոն Նախագահը ցույց տվեց, որ անհնար է Սումգայիթի զոհերի և դահիճների միջև հավասարության նշան դնելը:

Շատ կարևոր է, որ այդ բարձր ամբիոնից Սումգայիթի ողբերգության տարելիցին ընդառաջ հայկական պետության ղեկավարը բարձրացրեց Սումգայիթի կոտորածի ժամանակ Ադրբեջանի իշխանությունների դահիճի դերակատարման հարցը: Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը ցույց տվեց Արցախի` որպես ժողովրդավարական երկիր և Ադրբեջանի` որպես ոչ ժողովրդավար երկիր, տարբերությունները: Ադրբեջանում ճնշում են խոսքի ազատությունը, քարոզում են այլատյացություն, իսկ Արցախը կառուցում է ժողովրդավարություն: Սա ևս մեկ անգամ ապացույց է, որ անթույլատրելի է համեմատել Արցախն ու Ադրբեջանը, որովհետև դրանք երկու պետություններ են, որոնք շարժվում են տարբեր ուղղություններով»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀ Նախագահը ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ հստակ խոսեց երեք կարևոր հարցի շուրջ: 

«Նա արձանագրեց, որ այս տարիների ընթացքում Հայաստանը զարգացրել է ժողովրդավարությունը և լավագույն ցուցիչն այն է, որ, ինչպես նշեց պարոն Նախագահը, երբ 2008թ. ինքն ընտրվել էր Հայաստանի Նախագահ, Հայաստանին սպառնում էին դուրս թողնել Եվրոպայի խորհրդի կազմից, իսկ արդեն 10 տարի անց Հայաստանը ստորագրել է համագործակցության նոր համաձայնագիր Եվրոպական Միության հետ, իսկ ԵԽԽՎ-ում խոսում են Հայաստանի ձեռքբերումների մասին»:

Երկրորդ կարևոր հարցը, որի մասին հարցուպատասխանի ժամանակ խոսել է ՀՀ Նախագահը, հայ-թուրքական արձանագրություններն են: «Հայաստանի Հանրապետության Նախագահը հստակ նշեց, որ որևէ մեկը, այդ  թվում` 80 միլիոնանոց Թուրքիան, իրավունք չունի ուժի դիրքերից խոսել Հայաստանի հետ, իրավունք չունի միակողմանի զիջումներ կորզել Հայաստանից, իրավունք չունի նախապայմաններ դնել հայ-թուրքական արձանագրություններում, և մենք գարուն ենք մտնելու առանց այդ արձանագրությունների, իսկ Հայաստանը պատրաստ չէ և երբեք չի գնալու հայ-թուրքական խնդիրների լուծման` ի հաշիվ իր ազգային և պետական շահի»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀ Նախագահը ամբողջական և սպառիչ պատասխան է տվել ադրբեջանցի պատվիրակի շաբլոնային հարցերին: 

«Պարոն Նախագահը ադրբեջանցի պատվիրակին նախ հանդարտվելու կոչ արեց և նշեց, որ այդ բարձր ամբիոնից Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը ստում է, և հայ ժողովուրդը, Հայաստանը, Արցախի ինքնապաշտպանական ուժերը որևէ կապ չեն ունեցել Խոջալուի դեպքերի հետ: Ավելին` նա կոչ արեց ծանոթանալ Ադրբեջանի այդ ժամանակվա ղեկավար Այազ Մութալիբովի կարծիքին, ով շատ հստակ նշել է, որ հայերն այդ ողբերգության հետ որևէ կապ չունեն: Նա նաև շատ պարզ ներկայացրեց, որ 1994թ. ՄԱԿ-ի անվտանգության ընդունած 4 բանաձևերի հետ Հայաստանը որևէ կապ չունի, որ դրանք ընդունվել են, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները: Սակայն Ադրբեջանը չի կատարել այդ բանաձևերը, իսկ արդեն 1994թ. հայկական ինքնապաշտպանական ուժերը Ադրբեջանին պարտադրեցին հրադադարի պայմանագիր կնքել:

Եվ ամենակարևորը` պարոն Նախագահը հստակ նշեց, որ Արցախի ժողովրդի ազատության պայքարը չի կարող հաջողությամբ չպսակվել: Այդ բարձր ամբիոնից մեր երկրի Նախագահը նշեց, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի»,- եզրափակեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

«Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Հայերը Ղարաբաղում ադրբեջանական գերեզմանները եւ հուշարձանները չեն ոչնչացրել. Ադրբեջանցի բլոգեր Հրդեհ Երևանում․ հանրակացարանից 60 բնակիչ է տարհանվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Լոռու մարզում ոլորանում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի դին (Ֆոտո) Փաշինյանի անվերջանալի թամաշան Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մոուրինյոն գովել է Պոգբային Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Բնակչի դին գտել են շքամուտքում Արեւելյան Վրաստանում մի քանի տասնյակ տոննա ձուկ է սատկել «Մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին». Վարդգես Գասպարին՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումներին Marca. ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրո Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով
10+ նկարազարդում, որոնք ցույց են տալիս սիրո ուժն ու սիրահարված լինելու ամենազգացմունքային պահերը «Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետի... Մազերի առկայությունը ականջի վրա՝ նախազգուշացնող նշան է. ի՞նչ է դա նշանակում Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ Ձեռք մի տվեք այս հատվածների մազերին. դա կարող է նույնիսկ մահացու լինել Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ» Կենդանակերպի 3 նշաններ, որոնց բաժին է հասել կյանքի ամենադժվար ճանապարհը Երբ այս փոքրիկը ասաց, որ գիշերներն իր հետ ինչ-որ մեկը խոսում է, ծնողները դրան ուշադրություն չդարձրին, բայց հետո տեղի ուն... «Այլեւս չեմ դիմանում». Անժելա Սարգսյանը բիկինիով լուսանկարներ է հրապարակել ու «պայթեցրել» բոլորին
website by Sargssyan